Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) 1.djvu/319

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Դպրոցական ու մանկական գրադարանների թիվը հազարից ավելի է։ Մանկականներից ամենախոշորը Խնկո Ապոր անվան գրադարանն է: Այս բոլոր գրադարաններն էլ գտնվում են Երևանում: Հարյուրավոր հայկական գրադարաններ կան նաև սփյուռքում, որոնցից նշանավոր են Երուսաղեմի ձեռագրատունը, Վենետիկի և Վիեննայի Մխիթարյան միաբանությունների մատենադարանները և այլն: Գրադարաններում այնքան շատ գրքեր կան, որ նրանց մեջ դժվար է պետք եղածը