բնության մեջ էլ նոր տեսակներն աոաջանում են ընտրությամբ։ Չէ որ կենդանիներն ու բույսերը, սովորաբար, շատ մեծաքանակ սերունդ էն ծառ ամեն տարի տալիս է բազմաթիվ սերմեր բայց նրանցից շատ քչերն են հայտնվում հարմար պայմանների մեջ ծիլեր տալիս և մեծ ծառեր դառնում։ Իսկ որոշ ձկներ օրինակ միլիոններով ձկնկիթ են դնում, բայց նրանց մեծ մասը ոչնչանում է։ Ձկնկիթից դուրս եկած մատղաշներից էլ հասուն վիճակի են հասնում անհատներ միայն մնացածներին կամ գիշատիչներն են խժռում կամ էլ նրանք ոչնչանում են անբարենպաստ պայմաններից։ Կենդանի է մնում ամենահարմարվողը ամենաուժեղը ամենաճարպիկը։ Այսպես բնության մեջ տեղի է ունենում այն բույսերի ու կենդանիների ընտրությունը որոնք ավելի լավ են հարմարված կյանքի որոշակի պայմաններին։ Դարվինն այդ պրոցեսն անվանեց բնական ընտրություն Դարվինը մի հայտնագործություն էլ արեց։ Շատ վաղուց մարդիկ ուշադրություն են դարձրել որ բոլոր բույսերն ու կենդանիները խիստ նպատակահարմար են կառուցված Ամեն մի առանձին օրգան որևէ բանով օգտակար է ողջ օրգանիզմին։ Եվ նրա կառուցվածքն օրգանիզմը հարմարվող է դարձնում կենդանու կամ բույսի բնակության պայմաններին։ Մինչև Դարվինը գիտնականները դա բացատրում էին այն բանով որ աստված նախօրոք նախատեսել է, թե ինչպես պետք է կառուցված լինեն բույսերն ու կենդանիները, որպեսզի կարողանան ապրել իրենց համար նախասահմանված պայմաններում Դարվինն ապացուցեց որ եթե գոյության պայքարում կենդանի են մնում ամենահարմարվող օրգանիզմները ապա պետք է, որ նրանք անպայման նպատակահարմար կառուցված լինեն։ Բայց կյանքի այլ պայմաններում այդ օրգանիզմների կառուցվածքը կարող է դառնալ աննպատակահարմար չհարմարվող, նրանք կոչնչանան իրենց տեղը զիջելով ուրիշներին Վ. Ի. Լենինը նշել է, որ Դարվինն առաջին անգամ կենսաբանությունը դրեց միանգամայն գիտական հողի վրա։ Դեռևս 19-րդ դարի երկրորդ կեսից հայ մտավորականները մեծ հետաքրքրություն են ցուցաբերել Դարվինի ուսմունքի հանդեպ։ Նրա հիմնական գիտական աշխատությունը առաջին անգամ հայերեն է թարգմանվել 1936 թ.:
Դափնեկիր
«Դափնեկիր» բառը ծագում է «դափնի» բառից։ Դափնին մշտադալար ծառ է Հին հույներն ու հռոմեացիները հատուկ մեծարանքի էին արժանացնում այն, որովհետև դափնին պոեզիայի և արվեստների հովանավոր Ապոլլոն աստծու ծառն էր։ Դափնու տերևներից հյուսած պսակով պարգևատրում էին երաժշտական և մարզական մրցույթների հաղթողներին, երգիչներին, ֆլեյտահարներին, մարմնամարզիկներին հռոմեացիները դափնեպսակ էին ընծայում թշնամիներին հաղթած զորավարներին։ Նրան, ում դափնեպսակ էին հանձնում անվանում էին դափնեկիր հին հայաստանում իրենց ստեղծագործություններով աչքի ընկած բանաստեղծներին թարգմանիչներին ու այլ գործիչների պարգևատրում էին ուռենու պսակներով և նրանց անվանում պսակավոր «Դափնեկիր» բառը նույն իմաստով գործածվում է և այսօր։ Մեր երկրում Սովետական Միությունում, դափնեկիրը գեղարվեստական մրցույթի հաղթողը չէ միայն, ասենք, երաժիշտը, ասմունքողը կամ բալետի պարուհին։ Դափնեկիր կարող է լինել (և բնության գաղտնիքների խորքերը թափանցած գիտնականը, (և նոր կառուցվածքի ավտոմոբիլ կամ ինքնաթիռ հորինած ինժեները, (և բանվորը, որի հմուտ ձեռքերն ու հնարամտությունը մեքենային հարկադրել են աշխատելու ավելի արագ ճշգրիտ ու հուսալի, և ռեկորդային բերք հավաքած կոլտնտեսության ղեկավարը Դափնեկիր կարող են լինել նաև գրողն ու կոմպոզիտորը, հետաքրքրական կինոնկարի բեմա դրիչը» պետական գործիչն ու արտիստը Դափնեկրի վեհ կոչում են կրում նրանք, ովքեր արժանանում Են պետության ինչ պես նաև գիտական կամ հասարակական