Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) 1.djvu/363

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

առաջ 3-րդ դարի վերջին սեփական դրամներ են հատել Ծոփքի հայոց թագավորները: Հայկական շատ դրամ է հատվել, մասնավորապես, մեր թվականությունից առաջ 2-րդից 1-ին դարերում, Արտաշեսյան թագավորության շրջանում, և դրանց գրեթե բոլորի նմուշները հասել են մեզ։ Տիգրան Մեծի դիմապատկերով դրամ է հատվել Տիգրանակերտում, Արտաշատում և Անտիոքում։ Միջնադարում հայ իշխանների և թագավորների դիմապատկերներով ու հայերեն գրությամբ դրամներ են հատվել Կիլիկիայի հայկական պետությունում: 17-րդ դարում, պարսկական տիրապետության օրոք, Երևանն ունեցել է դրամատուն։

Կա պատմագիտության հատուկ ճյուղ՝ դրամագիտությունը, որն ուսումնասիրում է դրամահատման պատմությունը, մետաղադրամները շքանշանները և այլն: