Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) 2.djvu/272

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

փաստաթղթերը: Ինչ որ ժամանակ մարդիկ դրանք կամ կորցրել են, կամ դեն նետել։ Իսկ այսօր այդ կեչակեղևագրերը պատմում են թե՛ հին մշակույթի և թե՛ մարդկանց մասին։ Կեչակեղևագրեր գտնվել են նաև Ռուսաստանի այլ հնագույն քաղաքների պեղումների ժամանակ։

Կեչի

Կեչին սլացիկ ծառ է՝ լայն ու խիտ, բարձր սաղարթով։ Բայց շատ ծեր ծառերի ծանր սաղարթը լացող ուռենու նման կախվում է։ Լուսավոր բացատներում կեչին երբեմն աճում է միայնակ, բայց ավելի հաճախ առաջացնում է անտառներ։ Ամռան կանաչ խոտի ու վառ ծաղիկների ֆոնին կեչուտի սպիտակ բներ՝ այս գեղեցիկ պատկերը կարող է հիշվել ողջ կյանքում։ Կեչին ծաղկում է ապրիլի վերջին կամ մայիսի սկզբին, տխլենուց (պնդուկենուց) և ուռենուց հետո։ Նրա համեստ ծաղիկները կատվիկներ են։ Իսկ երբ կեչու տերևները կիտրոնագույն են դառնում, ուրեմն աշունը մոտ է։ Կեչու պտուղները հեշտությամբ տարածվում են քամուց։ Հատված անտառամասում, ուր դեռևս չեն կարող աճել ուրիշ ծառեր, կեչին արագ «հասակ է առնում»։ Դրա համար էլ նրան անվանում են անտառի պիոներ։ Կեչին արագ է աճում։ Քառորդ դարում, հատկապես խոնավ հողերում, հասնում է հինգհարկանի շենքի բարձրության։ Ամռան շոգ օրերին կեչին հողից կլանում է մինչև քառասուն դույլ ջուր։ Կեչու ամեն մասից կարելի է որևէ բան ստանալ։ Բողբոջներից դեղ են պատրաստում, ճյուղերից՝ ցախավելներ ու ավելներ։ Թղթի նման բարակ շերտով անջատվող կեղևից ժողովրդական վարպետները տուփեր ու կողովներ են հյուսում։ Կեչու փայտը