Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) 2.djvu/295

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


հազիվ սովորական իշամեղվի մեծության են և ընդամենը մեկուկես-երկու գրամ քաշ ունեն։ Ամենամեծ՝ ծիծեռնակի մեծության կոլիբրիներն անվանում են հսկաներ։ Այս թռչունները շատ վառ գույներ ունեն, որոնք աչքիդ առջև կարող են փոփոխվել՝ նայած, թե որ կողմից է ընկնում լույսը։ Գլխի փետուրները հաճախ երկար փուփուլ են գոյացնում, իսկ որոշ տեսակների պոչը շատ երկար է, արտասովոր ձևի փետուրներով։ Նման կոլիբրիներն անվանում են հրթիռապոչեր։ Կոլիբրիներն ապրում են Կենտրոնական և Հարավային Ամերիկայոսմ։ Միայն մի տեսակը թափանցում է հեռու հյուսիս, մինչև Կանադայի լեռնային զովաշունչ անտառները։ Էկվադորի և Կոլումբիայի արևադարձային անտառներում ապրում են ավելի քան 160 տեսակի կոլիբրիներ։ Պայծառ, արևոտ օրերին նրանք մի ծաղկից մյուսն են ճախրում և, ծաղկապսակի առջև օդում կախված մնալով, նրա մեջ են իջեցնում իրենց երկար, ասեղանման կտուցը։ Խողովակաձև ոլորելով բարակ, շարժուն լեզուն՝ կոլիբրին ծծում է նեկտարը կամ որսում փոքրիկ միջատներին։ Կոլիբրիներն իրենց լարված ու արագ շարժումների ժամանակ մեծ քանակությամբ էներգիա են ծախսում, և դրա համար էլ նրանք արտակարգ շատակեր են։ Օրվա ընթացքում նրանք երկու անգամ ավելի են ուտում, քան կշռում են։ Կոլիբրիները չեն կարողանում երկար քաղցած մնալ և ամբողջ ակտիվ ժամանակը ծախսում են սնունդ հայթայթելու վրա։ Էգ կոլիբրիները ծառերի ճյուղերին հյուսում են փոքրիկ ու հարմարավետ բներ։ Մանր տեսակների բներն ընկույզի կճեպի չափ են։ Էգն այդ բնում դնում է երկու փոքրիկ, սպիտակ, 2-3 միլիգրամ կշռող ձու։ Ճուտիկները ձվից դուրս են գալիս մերկ ու կույր, և էգը բնում երեք շաբաթ կերակրում է նրանց։ Երկար ժամանակ կոլիբրիներին ոչնչացնում էին գեղեցիկ փետուրների համար։ Այդ պատճառով էլ շատ տեսակներ այժմ հազվագյուտ են։ Բնության պահպանության միջազգային կազմակերպությունները ջանում են կոլիբրիներին պպշտպանել հետագա ոչնչացումից։

Կոլտնտեսություն

Կոլտնտեսությունները՝ կոլեկտիվ տնտեսությունները, սովետական տնտեսությունների նման, սոցիալիստական գյուղատնտեսական խոշոր ձեռնարկություններ են։ Կոլտնտեսություններում կամավոր հիմունքներով միավորված գյուղացիները տնտեսությունը վարում են համատեղ։ Կոլտնտեսությունները բնակչությանը տալիս են բազմատեսակ սննդամթերք՝ հացահատիկ, միս, կաթ, բանջարեղեն, մրգեր, իսկ արդյունաբերությանը՝ կարևոր հումք՝ բուրդ, բամբակ, վուշի մանրաթել, շաքարի ճակնդեղ և այլն։

Հողը, որը ՍՍՀՄ-ում պետական սեփականություն է, անժամկետ օգտագործման է տրվել կոլտնտեսություններին։ Այն ամենը, ինչ կա կոլտնտեսությունում՝ մեքենաներն ու անասունը, սերմերն ու շինությունները, ընդհանուր է, պատկանում է կոլտնտեսության անդամներին։ Գործարանն, օրինակ, պատկանում է պետությանը, սովետական ողջ ժողովրդին, այդ թվում և ձեզ ու ձեր ծնողներին, եթե անգամ նրանք այդ գործարանում չեն աշխատում։ Այն համաժողովրդական սեփականություն է։ Իսկ կոլտնտեսության ողջ ունեցվածքը պատկանում է միայն կոլտնտեսականներին ու կոլտնտեսության անդամներին։ Նման սեփականությունը կոչվում է կոոպերատիվ սեփականություն։ Դուք, անշուշտ, գիտեք, թե որքան ծանր էին ապրում գյուղացիները հեղափոխությունից առաջ։ Ամենալավ հողերը պատկանում էին կալվածատերերին ու կուլակներին, իսկ գյուղացիները միայն փոքրիկ հողակտորներ ունեին։ Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխությունից հետո, Վ. Ի. Լենինի առաջադրած պլանով, գյուղերում սկսեցին կազմակերպել գյուղացիների կոոպերատիվ միավորումներ։ Դրանք ապագա կոլտնտեսությունների սաղմերն էին։ 1929 թ. սկսած սովետական ողջ երկրում սկսեցին կազմակերպվել կոլտնտեսություններ, որոնք կոմունիզմի դպրոց դարձան գյուղացիների համար։ Այստեղ նրանք սովորում էին համատեղ աշխատել, ճիշտ զուգակցել անձնական և հասարակական, համաժողովրդական շահերը։ Կոլտնտեսությունների կազմակերպումը ղեկավարում էր կոմունիստական կուսակցությունը՝ անհաշտ պայքար մղելով վերջին շահագործողների՝ կուլակների դեմ։ Այդ պայքարում, գյուղում նոր կյանքի կառուցման գործում գյուղացիությանը մեծ օգնություն էին ցույց տալիս բանվոր դասակարգը, քաղաքի աշխատավորությունը։ Առավել գիտակից, ակտիվ, բանիմաց և կուսակցությանը