Jump to content

Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) 2.djvu/327

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

էր վիճակված ունենալու փառավոր ու մեծ պատմություն:

13-րդ դարում Մոսկվան դարձավ ռուսական իշխանություններից մեկի կենտրոնը։ 14-րդ դարում Մոսկվայի իշխան Իվան Կալիտան կաղնու փայտից կառուցեց նոր ու մեծ մի ամրոց՝ Կրեմլ։ Կես դար անց նրա թոռը՝ Դմիտրի Դոնսկոյը, կանգնեցրեց սպիտակավեմ պարիսպները։ Անցավ ևս հարյուր տարի, և Մոսկվան դարձավ հզոր ու ընդարձակ ռուսական միասնական պետության մայրաքաղաքը։ Ահա այդ ժամանակ էլ, 15-16-րդ դարերի սահմանագծին, կառուցվեց այն Կրեմլը, որն այսօր հայտնի է ողջ աշխարհին։

Կրեմլի կենտրոնը դարձավ Տաճարների հրապարակը՝ Ուսպենսկի (Վերափոխման), Արխանգելսկի (Հրեշտակապետաց) և Բլագովեշչենսկի (Ավետման) տաճարներով: Ռուսական պետության գլխավոր՝ Ուսպենսկի տաճարում էին թագադրում ցարերին, հրապարակում ամենակարևոր լուրերը։ Տաճարը