Jump to content

Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) 2.djvu/67

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

արվեստի, ռուսական մշակույթի պատմության։ Ձմեռային պալատն ամբողջությամբ հանձնվեց Էրմիտաժին, և նրա դահլիճներում բացվեցին մշտական ու ժամանակավոր ցուցահանդեսներ։ Այսօր էրմիտաժում պահպանվում է մշակույթի և արվեստի շուրջ 3 մլն. հուշարձան: Թանգարանի հնագույն ժամանակները ներկայացնող բաժնում կարելի է տեսնել և՜ 250—300 հզ. տարի առաջ նախնադարյան մարդու ձեռքով պատրաստված քարե հատիչ, և՜ սկյութների ոսկե հազվագյուտ իրեր։ Ամեն տարի հնագետները բերում են նոր, արժեքավոր գտածոներ, որոնք պատմում են վաղուց անհետացած ժողովուրդների կյանքի մասին։ Դեռևս Պետրոս Առաջինի օրոք Պետերբուրգ էին բերվել մի քանի անտիկ արձաններ, այդ թվում նաև Տավրիդյան Աֆրոդիտեի մարմարե նշանավոր արձանը։ Այժմ այսպես կոչված Նոր էրմիտաժի շենքի առաջին հարկի 25 սրահներում ցուցադրված են հին հույների և հռոմեացիների արվեստի նմուշներ։ Մարմարե երկու սանդուղք անտիկ սրահներից տանում են դեպի երկրորդ հարկ, ուր զետեղված են արևմտաեվրոպական արվեստի հավաքածուները։ Նրանց մեջ կան նաև աշխարհի մեծագույն նկարիչների՝ Լեոնարդո դա Վինչիի, Ռաֆայելի, Տիցիանի, Ռեմբրանդի, Ռուբենսի, Վելասկեսի ստեղծագործությունները։ Թանգարանի պատանի այցելուները շատ են սիրում «ասպետական դահլիճը»։ Այստեղ ժողովված են զենք ու զրահ, վահաններ, սաղավարտներ, որոնցով պաշտպանվում էին 15–17-րդ դարերի ռազմիկները։ Ռուսական մշակույթի (8-19 րդ դարերի) պատմության բաժնում ներկայացված են հին ռուսական գեղանկարչության և քանդակագործության նմուշներ, ձեռագիր և հնատիպ գրքեր, կենցաղի առարկաներ, ճորտ վարպետների բազմապիսի աշխատանքներ։ Առանձնապես արժեքավոր ու հարուստ է Պետրոս Առաջինի դարաշրջանի հուշարձանների հավաքածուն։ Միշտ էլ շատ այցելուներ է գրավում «Մոմեղեն մարդը»`