Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) 2.djvu/85

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


կարևոր բան նկատելով կյանքում, ուզում է այդ մասին պատմել նաև ուրիշներին: Նա գրում է պիես` ողբերգություն, կատակերգություն կամ դրամա: Թատրոնում պիեսի գործող անձանց դերերն ստանձնում են դերասանները: Հետո սկսվում են փորձերը` ապագա ներկայացման նախապատրաստումը։ Ռեժիսորը ղեկավարում է ներկայացումն ստեղծելու բոլոր աշխատանքները, միավորում ստեղծագործական ողջ կոլեկտիվի ջանքերը։ Նկարչի ստեղծած նկարներով պատրաստում են դեկորացիան, կարում զգեստները։ Կոմպոզիտորը երաժշտություն է հորինում ներկայացման համար, թատրոնի նվագախմբի երաժիշտները կատարում են այդ երաժշտությունը։ Լուսարարը լուսավորում է բեմը։ Տեսնու՞մ եք, թե որքա՜ն մարդ է նախապատրաստում ներկայացումը։ Սովետական Միությունում շատ թատրոններ կան, և այն էլ` ոչ միայն մեծերի համար։ Յուրաքանչյուր, այդ թվում նաև մեր հանրապետությունում, յուրաքանչյուր մեծ քաղաքում թատրոն կա և ձեզ համար։ Եթե ուզում եք տեսնել ձեր սիրելի հերոսներին, լսել նրանց խոսքը, նրանց հետ վերապրել զանազան արկածներ, գնացեք Երևանի պատանի հանդիսատեսի թատրոն, որը գտնվում է Մոսկովյան փողոցում` Պիոներների պալատի շենքում: Այս թատրոնը բացվել է 1929 թվ.: Այստեղ են հանդես եկել ճանաչված դերասաններ Մարուսյա Թամազյանը և ուրիշներ: Այսօրվա դերասաններից շատերին էլ ինքներդ կարող եք թվել: 1965 թ. Մոսկվայում ստեղծվել է աշխարհում միակ Մանկական երաժշտական թատրոնը, ուր օպերային ներկայացումներ են տրվում երեխաների համար: Սովետական Միության օրինակով մանկական թատրոններ են կազմակերպվել սոցիալիստական մյուս երկրներում: