Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) vol. 3.djvu/208

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


Հայր գայլը Մաուգլիին որսորդություն է սովորեցնում, իսկ Բալու արջը բացատրում է Ջունգլիների օրենքը Գայլ-տղան սկսում է հասկանալ թռչունների և օձերի լեզուն, խոտերի ամեն մի շրշյունի, տերևների ամեն մի շարժման իմաստը Նա սովորում է հովազի պես ծառ մագլցել, ձկան պես լողալ ու կապկի պես ճյուղից ճյուղ ցատկոտել

Մաուգլիի մասին պատմող գրքի հերոսները կենդանիներ են, բայց մարդու նման են իրենց պահում՝ սիրում են, ատում, դավեր նյութում, նույնիսկ առասպելներ պատմում Մարդ Մաուգլին և վայրի կենդանիներն ապրում են միևնույն արդարացի օրենքներով Այդ օրենքները խախտում էր միայն շերտավոր հրոսակը վագր Շեր Խանը

Շեր Խանը Մաուգլիի մահացու թշնամին է, և Մաուգլիի պատմությունն էլ վագրի դեմ մղած անդուլ պայքարի պատմությունն է Դեռ փոքրիկ տղա էր Մաուգլին, որ Շեր Խանն սկսեց հետապնդել նրան՝ ամենուրեք կտրելով նրա ճանապարհը Բայց Մաուգլին կարողանում էր պաշտպանվել և ի վերջո սպանեց շերտավոր թշնամուն, իսկ նրա մորթին բերեց ու փռեց Խորհրդի ժայռին

Շեր Խանին Մաուգլին չէր կարողանա հաղթել, եթե նրան չօգնեին իր հավատարիմ բարեկամները, առաջին հերթին նրա եղբայր-գայլերը, ապա իմաստուն Բալու արջը, ջունգլիների սարսափ Բաքհիրա սև հովազը Աքելա քաջ գայլը, Քաա վիշապը և, վերջապես, այն գեղջկուհին, որը Մաուգլիին ընդունում է ինչպես իր հարազատ որդուն Եվ ստացվում է, որ ջունգլիների ամենահզոր բնակիչը մարդն է Նրա հայացքից սարսում են բոլոր գայլերը և նույնիսկ գեղեցկուհի Բաքհիրան Մարդն է աշխարհի տիրակալը.

Նույնիսկ այն ժամանակ, երբ Մաուգլին հեռանում է ապրելու իր ցեղակիցների՝ մարդկանց հետ, դարձյալ մնում է ջունգլիների տերը

Մաուգլիի պատմությունը անգլիացի գրող Ռադյարդ Քիփլինգի՝ գազանների կյանքին նվիրված «Ջունգլիների գրքի» մասն է Գրողը երկար տարիներ ապրել է Հնդկաստանում, տեղացիներից լսել շատ ավանդություններ, որոնց թվում և այն տղայի մասին, որն ապրել է գայլերի ոհմակում Հենց այդ ավանդությունն էլ Քիփլինգն օգտագործել է «Մաուգլի» հեքիաթը գրելիս

Ձեզանից շատերը, հավանաբար, կարդացել են Քիփլինգի նաև ուրիշ հեքիաթներ Դրանք, ինչպես ամեն մի լավ հեքիաթ, սիրում են կարդալ ոչ միայն երեխաները, այլև մեծահասակները


Մեխանիզատոր

Վաղուց է, որ մեզ մոտ հողը եզներով կամ ձիերով չեն վարում Չէ որ մեկ ձին մեկ ձիաուժ է Ձին կարող էր քաշել միայն մեկ խոփանի գութան

Այժմ գարնանը արևից ջերմացած դաշտերն է դուրս գալիս մետաղե մի հսկա, «պողպատե ձին»՝ տրակտորը Նրա հզորությունը 30—40 ձիաուժ է Այն իր