Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) vol. 3.djvu/252

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ՄՈՆՂՈԼԱԿԱՆ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

վերամշակում են անասնապահական հումքը բուրդ, կաշի, և նրանցից պատրաստում գերազանց գործվածքներ, կոշիկ հագուստ, բրդե ծածկոցներ:

Նոր ձեռնարկությունների շուրջն աճել են բանվորական ավաններ ու քաղաքներ: Երկրի հյուսիսային մասում, քարածխի հանքավայրի կողքին, կառուցվել է մի մեծ քաղաք Դարխանը (հայերեն՝ «դարբին»):

Միանգամայն կերպարանափոխվել է Մոնղոլիայի մայրաքաղաք Ուլան Բատորը: Նախկինում այս քաղաքը յուրդերի ու միահարկ տնակների խառնակույտ էր միայն: Այժմ այստեղ կառուցվել են բազմահարկ, գեղեցիկ տներ, պուրակներ, ասֆալտապատ լայնահուն փողոցներ: Երկաթուղին Ուլան Բատորը կապում է հարևան երկրների հետ:

Փոխվել է նաև անասնապահների գյուղերի արտաքին տեսքը: Յուրդերի կողքին կառուցվել են բարեկարգ ավաններ իրենց դպրոցներով, ակումբներով, բուժկետերով հետամնաց, ֆեոդոլական: Մոնղոլիան ժողովրդական իշխանության տարիներին դարձել է բարգավաճող սոցիալիստական պետություն սոցիալիստական երկրների ընտանիքի իրահավասար անդամը: