Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) vol. 3.djvu/281

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ամենապարզ ձևով լուծվում էր այն հարցը,թե ինչպես կարելի է Նորվեգիա հասնել Ջեքսոնի արշավախմբի նավով

Ֆրիտյոֆ Նանսենը ոչ միայն հրաշալի հետազոտող էր, գիտնական, անվեհեր ու խիզախ ճանապարհորդ, այլև շատ լավ մարդ էր, իսկական հումանիստ Նա համակրանքով էր վերաբերվում երիտասարդ սովետական պետությանը, և մենք երախտագիտությամբ լավագույն հիշողություններ ենք պահպանում նշանավոր նորվեգացու, սովետական ժողովրդի բարեկամի մասին

Նանսենը նաև հայ ժողովրդի մեծ բարեկամն էր Հայերի մասին իմացել է դեռ դպրոցական նստարանից և, իր իսկ խոսքերով ասած,«մանկությունից երազել է տեսնել Հայաստանը» Հետագայում ավելի մոտիկից է ծանոթացել հայ ժողովրդին և նրա հերոսական պատմությանն ու հարուստ մշակույթիննՆա խստորեն դատապարտել է հայկական ջարդերի թուրքական քաղաքականությունը և ամեն կերպ պաշտպանել հայերի իրավունքները Նանսենը շատ ջանքեր գործադրեց հայ գաղթականների դրության բարելավման համար. Նա աջակցել է արտասահմանյան երկրներում բնակվող հայերի հայրենադարձմանը մայր հայրենիք՝ Սովետական Հայաստան

1925 թ Նանսենը եկել է Հայաստան, եղել Երևանում, Լենինականում, մասնակցել է Շիրակի ջրանցքի հանդիսավոր բացմանը Ամենուրեք տեսել է հայ ժողովրդի ազգային վերածնունդը, մոտիկից շփվել հանրապետության պետական գործիչների, գիտնականների ու արվեստագետների հետ Նա թողել է հարուստ գիտագրական ժառանգություն, որի մի մասը վերաբերում է հայ ժողովրդին ու Հայաստանին Նանսենը մեր երախտավորներից է, և հայ ժողովուրդը վառ է պահում նրա հիշատակը Նրա մի շարք երկեր թարգմանվել են հայերեն Երևանում կա Նանսենի անվան փողոց


Նապաստակ

Դաշտերում, անտառներում, տափաստաններում ապրում է խոշոր, մինչև 6 կգ քաշ ունեցող գորշ նապաստակը Նրա գույնն ամբողջովին մոխրագորշ է, միայն փոքրիկ պոչի տակ է շլացուցիչ սպիտակ Դա, ինչպես շատ կենդանիների դեպքում, ազդանշան է նապաստակի ձագերի համար երբ նապաստակը բարձրացնում է պոչը, ձագերը նրան տեսնում են, երբ իջեցնում է, ասես տարրալուծվում է աշնան խոտերի մեջ կամ միաձուլվում խոտի դեզին

Նապաստակը շատ թշնամիներ ունի՝ աղվեսն ու գայլը, լուսանն ու կուղխը (հյուսիսային շատակերը), նույնիսկ բվեճն ու արծիվը Ճիշտ է, հասուն նապաստակին հեշտ չէ հաղթելը, նա կարողանում է «մարտնչել» իր կյանքի համար շրջվում է մեջքի և պաշտպանվում երկար ճիրաններ ունեցող ետևի թաթերով Որսորդները գիտեն, որ կենդանի նապաստակին չի կարելի ականջներից բռնած բարձրացնել նա կարող է լուրջ վերքեր հասցնել

Նապաստակին հաճախ են վախկոտ անվանում Դա այդպես չէ Չէ որ վախկոտը սարսափից կորցնում է գլուխը կամ լեղապատառ փախչում է, կամ էլ տեղում կանգնած վախից դողում Բայց արժե տեսնել, թե ինչպես է, օրինակ, նապաստակը փախչում որսկան շներից Երկար ցատկերով, ասես գետնին տարածվելով, երկար ականջները մեջքին սեղմած՝ նա առաջ է նետվում,իսկ շները վայրի հաչոցով սլանում են ետևից Ահա նապաստակը շահում է տարածությունը և սկսում խառնել հետքերը մեկ ետ է ցատկում, մեկ կողքի Հետո հսկա մի ցատկով կտրվում հեռանում է հետքից ու թաքնվում Նստում է և հանգիստ նայում, թե ինչպես են գազազած շներն աշխատում գուշակել իր անտառային հանելուկը Միայն ականջներն ու քիթն է շարժում Զուր չէ, որ նապաստակի աչքերը «շլդիկ» են նա ոչ միայն իր առջևն ու շուրջն է տեսնում, այլև մի քիչ էլ ետևը Ականջները