Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) vol. 3.djvu/283

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

բուրժուական հեղափոխության տարիներին հենց այդպիսի մարդիկ էին անհրաժեշտ հանրապետությանը

Հանրապետության ղեկավարները կարծում էին, որ ի դեմս Նապոլեոնի իրենք գտել են մի զորավարի, որն ընդունակ է հաղթելու հեղափոխական Ֆրանսիայի բազմաթիվ թշնամիներին

Սակայն նրանք սխալվել էին այն ամենը, ինչ անում էր Նապոլեոնը, անում էր նախ և առաջ հանուն իր փառքի, իր հաջողությունների ու պատվասիրության

Կայսր դառնալով Նապոլեոնը ձգտում էր արմատախիլ անել ամեն մի հիշողություն հեղափոխության մասին Նա անողոք դատաստան տեսավ ողջ մնացած հեղափոխականների հետ Հրամայեց փակել թերթերի մեծ մասը

Նապոլեոնի զորքերը հաղթում էին ամենամեծ և ամենաուժեղ բանակներին Եվրոպայի երկրներում նա տեր ու տնօրինություն էր անում կամեցածին պես գահընկեց էր անում մի թագավորի, թագադրում մեկ ուրիշի, ամբողջ պետություններ էր բաժանում իր եղբայրներին ու հավատարիմ գեներալներին, հսկայական հարկեր գանձում նվաճված ժողովուրդներից

Նապոլեոնը գործում էր ի շահ ֆրանսիական արդյունաբերողների և առևտրականների

Նա բոլորին հավատացնում էր, թե իր պատերազմները մղում է հանուն Ֆրանսիայի փառքի և հզորության, մինչդեռ այդ պատերազմներում զոհվում էին հարյուր հազարավոր ֆրանսիացիներ

Այդ իրոք մեծ զորավարն ու խոշոր պետական գործիչը կարծում էր, թե ժողովուրդների ճակատագրերը կարող է տնօրինել իր կամքով ամենևին հաշվի չնստելով նրանց հետ Բայց այն ժամանակ, երբ Նապոլեոնն իրեն արդեն աշխարհի տիրակալն էր համարում, ժողովրդական զանգվածների ճնշման տակ նրա իշխանությունն սկսեց երերալ Այսպես, նվաճված Իսպանիայում, որի թագավոր էր կարգվել Նապոլեոնի եղբայրը, ժողովրդական պարտիզանական ջոկատները ջարդում էին նապոլեոնյան գնդերը

Նապոլեոնյան զավթիչների դեմ նվաճված ժողովուրդների մղած պայքարն էլ