մշակույթը, գիտությունը: Այս բոլոր մեծագործությունների ոգեշնչողն ու ղեկավարը: Հայաստանի կոմունիստական կուսակցությունն էր Հանրապետության կոմունիստները ժողովրդական տնտեսության, գիտության ու մշակույթի բոլոր բնագավառներում հանդես էին գալիս որպես ամենագործուն ուժ իրենց eռանդն ու կորովը, միտքն ու տաղանդն ի սպաս դնելով մարդկության երազած ապագայի կոմունիստական հասարակարգի կառուցման գործին:
Ներկայումս, զարգացած սոցիալիզմի ժամանակաշրջանում, Հայաստանի կոմունիստական կուսակցությունը գլխավորում է հանրապետության բանվորների, կոլտնտեսականների, մտավորականության աշխատանքային և քաղաքական խանդավառությունը, մեկտեղում նրանց ուժերը՝ իրականացնելու ավելի մեծ ծրագրեր:
Հայաստանի հեղափոխության թանգարան
Դուք, անշուշտ, հուզմունքով եք կարդում սովետական ժողովրդի հերոսական պայքարը, այսօրվա լուսավոր կյանքի համար մարտնչած մարդկանց կյանքն ու գործունեությունը պատկերող գրքեր, դիտում կինոֆիլմեր: Իսկ որքա՜ն հետաքրքիր կլինի տեսնել այդ մարդկանց անձնական իրերը, պատմական իրադարձությունների մասին պատմող փաստաթղթեր ու լուսանկարներ: Եկեք, ուրեմն, այցելենք Հայաստանի հեղափոխության թանգարան, որը հիմնադրվել է 1928 թ , Երևանում: Անցած տարիների ընթացքում այստեղ հավաքվել է շուրջ 60000 ցուցանմուշ, որոնք վերբերում են Հայաստանում հեղափոխական շարժման, սովետական կարգերի հաստատման, սոցիալիստական հասարակարգի կառուցման պատմությանը թանգարանի հիմնական բաժիններից մեկը նվիրված է հեղափոխության մեծ առաջնորդ Վ Ի Լենինին: Այստեղ դուք կըտեսնեք հայ հեղափոխական ու պետական գործիչներին ուղղված նրա նամակներն ու հեռագրերը, բազմաթիվ՛ լուսանկարներ, փաստաթղթեր: Ցուցադրվում է նաև Ուլյանովների Սիմբիրսկի (այժմ՛ Ուլյանովսկ) տան մակետը, որտեղ անցել է Լենինի մանկությունը երկյուղածությամբ ես դիտում այն շախմատը, որով խաղացել է Իլյիչը:
Թանգարանի հետաքրքիր ցուցանմուշներից են Ատ Շահումյանի, Ս Սպանդարյանի, Ի Լալայանցի, Բ Կնունյանցի, Ալ