Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) vol. 3.djvu/318

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Արմենակ Շահմուրադյանը ծնվել է Արևմտյան Հայաստանի Տարոն գավառի Մուշ քաղաքում: Հետագայում, երբ արդեն մեծ երգիչ էր, նրան անվանել են «Տարոնի սոխակ»: Մանկությունն անցել է հայրենի քաղաքում, դառն աղքատության մեջ: Փայլուն ձայն և երաժշտական ընդունակություններ ունենալու համար ուղարկվել է էջմիածնի Գևորգյան ճեմարան, ուր երկոաուկես տարի աշակերտել է Կոմիտասին Այնուհետև փոխադրվել է Թիֆլիս (Թբիլիսի) և ուսումը շարունակել Ներսիսյան դպրոցում: Այստեղ նրա լավագույն բարեկամն ու երաժշտության ուսուցիչն էր մեկ այլ նշանավոր կոմպոզիտոր ու խմբավար՝ Մակար Եկմալյանը, որի ղեկավարած երգչախմբում Շահմուրադյանը մեներգում էր: Ներսիսյան դպրոցն ավարտելուց հետո Շահմուրադյանը չի կարողանում վերադառնալ հայրենիք, ուր ծայր էին առել հայկական կոտորածներ: Ցարական ոստիկանությունն էլ իր հերթին էր հալածում երգչին: Նրան ձերբակալում են և իբրև թուրքահպատակ հանձնում սուլթանական կառավարությանը: Շահմուրադյանն առժամանակ բանտ է նստում, հետո երաշխավորությամբ ազատվում: Այնուհետև հրավիրվում է Կարին (այժմ՜ Էրզրում) քաղաքը, որի հայկական դպրոցներում չորս տարի երաժշտություն դասավանդելուց հետո կարողանում է մի փոքրիկ գումար խնայել ու մեկնել Փարիզ: Երկու տարի անց արդեն նա Փարիզի կոնսերվատորիայի երգեցողության բաժնի ուսանող էր 1910 թ նա փայլուն կերպով ավարտում է այն և իբրև առաջնակարգ երգիչ հրավիրվում «Գրանդ օպերա» Փարիզի խստապահանջ հասարակության առջև Շահմուրադյանը հանդես եկավ Ֆաուստի դերերգով' ֆրանսիացի կոմպոզիտոր Գունոյի համանուն օպերայում:

Հաջողությունը կատարյալ էր Փարիզյան թերթերում ու ամսագրերում երևում են դրվատական հոդվածներ թերթերից մեկը նրան անվանում է «Հայկական Կարուզո» (Կարուզոն իտալացի աշխարհահռչակ երգիչ էր): Շուտով, սակայն, նա հեռանում է «Գրանդ օպերայից» և վերջնականապես նվիրվում համերգային գործունեության, հայ երգը հանրաճանաչ դարձնելու գործին: Դրան մեծապես նպաստեց Կոմիտասի հետ նրա բարեկամությունը, որը վերածվեց մեծ համագործակցության խարխսված հայ երգարվեստին ծառայելու բարձր գիտակցության վրա: Նրանց համատեղ համերգները երաժշտական կատարյալ տոնահանդեսներ էին:

Հայ երգին զինվորագրյալ երգիչը երգել է բազմաթիվ երկրների բեմահարթակներից տարածելով հայկական ժողովրդական, ազգային-հայրենասիրական և հոգեվոր երգերը Եվ ամենուրեք կոմիտասյան երգեցողական արվեստից բխող նրա երգելաձևը, հյութեղ ու թավշային, անկեղծ հուզականությամբ լեցուն ձայնը, կատարման հայեցի, հայրենաբաղձ շունչը հիացրել են ունկնդիրներին:

Ցավոք, երգիչն այլևս չեղավ իր հայրենիքում: Կյանքի վերջին տարիները նա ապրեց Ամերիկայի Միացյալ Նահանգներում, ապա՝ Փարիզում, որտեղ և վախճանվեց:

Սակայն նա միշտ կապված մնաց հարազատ ժողովրդին իր մեծ ավանդը մուծելով հայ երգարվեստի գանձարանը ու դառնալով նրա գագաթներից մեկը


Շահումյան Ստեփան Գևորգի

1902 թ մայիսի 19-ին Թիֆլիսում (Թբիլիսիում) հայ հասարակայնությունը հանդիսավոր նշում էր ականավոր գրող, մանկագիր Ղազարոս Աղայանի գրական գործունեության 40-ամյա հոբելյանը: Ցարական իշխանությունները թույլատրել էին այդ պայմանով, որ քաղաքական ելույթներ չլինեին հանդիսության ընթացքին