Jump to content

Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) vol. 3.djvu/321

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

գործերի արտակարգ կոմիսար և գլխավորեց սովետական իշխանության համար մղվող պայքարը երկրամասում։ Նա դարձավ Բաքվի կոմունայի իմաստուն ղեկավարը և անցկացրեց մի շարք սոցիալիստական միջոցառումներ (նավթային արդյունաբերության, ձկնորսության, կասպիական նավատորմի, բանկերի ու տպարանների ազգայնացում, կալվածատիրական հողերի բռնագրավում, դատական ու լուսավորական գործի դեմոկրատացում և այլն)։ Լենինը բարձր էր գնահատում նրա գործունեությունը և այդ առթիվ գրել է «Ես լիովին վստահում եմ Շահումյանին», «Մենք հիացած ենք ձեր հաստատակամ ու վճռական քաղաքականությամբ»։

Բաքվի կոմունան, որի մասին դուք կարող եք կարդալ «Բաքվի 26 կոմիսարներ» զրույցում, մարտնչում էր սովետական իշխանության ներքին ու արտաքին թշնամիների դեմ և ընկավ անհավասար մարտում։ Շահումյանն ու նրա մարտական ընկերները ձերբակալվեցին ու գազանաբար սպանվեցին Անդրկասպյան ավազուտներում՝ անգլիական իմպերիալիստների և նրանց տեղական կամակատարների ձեռքով։ Ստանալով այդ մեծ կորստի լուրը, Վլադիմիր Իլյիչը վայրկյանաբար այլայլվեց և ունեցավ ծանր ապրումներ- «Ես երբեք նրան չեմ տեսել այդպես վշտահար»,— պատմում է ականատեսը։

Ստ․ Շահումյանը կուսակցական և պետական խոշոր գործիչ էր, որին արդարև անվանում էին «Կովկասի Լենին», «տեսական մարքսիզմի ծանր հրետանի»։ Նա նաև կատարյալ մարդու տիպար էր, ազնիվ ու խորիմաց, բարեկիրթ ու սկզբունքային, ուղղամիտ ու ճշմարտասեր, համեստ ու ընկերական։ Այդպես դաստիարակեց նա նաև իր չորս զավակներին Սուրենին, Մանյային, Լևոնին ու Սերգեյին, որոնք դարձան հեղափոխականներ ու նոր կյանքի կառուցողներ։ 16-ամյա Սուրենը կռվել է հեղափոխության բարիկադների վրա, իսկ 13-ամյա Լևոնը 1917 թ․ հունիսին հոր միջոցով Վլադիմիր Իլյիչին է ուղարկել Բաքվում պատրաստված կարմիր կրծքանշաններ՝ Կ․ Մարքսի նկարով, որոնք հաճույքով է ընդունել առաջնորդը։ Շահումյանը շատ է սիրել երեխաների, նրանց համարել կյանքի ծաղիկներ, որոնք պետք է դառնան հասարակությանն օգտակար մարդիկ։

Հաղթանակեց այն գործը, որի համար մարտնչեց ու ընկավ Ստեփան Շահումյանը։ Նրա հիշատակը հավերժում է սովետական մարդկանց սխրանքներում։ Նրա անունը, ինչպես գրել է Վահան Տերյանը, որպես «ծածանվող դրոշ» ու «հրե ապարոշ», կմնա «հավետ կենդանի»։ Շահումյանի անունով են կոչվում մեր սոցիալիստական մեծ հայրենիքի բազմաթիվ շրջաններ, քաղաքներ ու գյուղեր, արտադրական ձեռնարկություններ, մշակույթի հիմնարկներ, ուսումնական հաստատություններ, փողոցներ, հրապարակներ Բաքվում, Երևանում և այլուր կանգնեցված են Շահումյանի հուշարձաններ։ Բաքվում, այն բնակարանում որտեղ ապրել է նա 1917— 1918 թվականներին, ստեղծված է Շահումյանի տուն-թանգարան։ Ստեփանավանում կառուցված է Շահումյանի տուն-թանգարան համալիրը, ուր հարուստ նյութերով ներկայացված են նրա փոթորկահույզ կյանքն ու բեղմնավոր գործունեությունը։ Սիրելի երեխաներ, այցելեցեք այդ հոյակապ կառույցը Սովետական Հայաստանի չքնաղ լեռնահովտում, ուր այնքան շատ են պիոներական ճամբարներն ու մանկական հանգստյան տները


Շաշկի

Շաշկին ասպարեզ է եկել Հին Եգիպտոսում և ունի գրեթե հիսունդարյա պատմություն Խաղը թափանցել է զանազան երկրներ, և նրա կանոնները փոփոխվել են Այժմ էլ դեռ գոյություն ունեն շաշկու ռուսական, անգլո-ամերիկյան, իտալական, կանադական և այլ տեսակներ

Ըստ ռուսական շաշկու կանոնների, խաղացողն աշխատում է «գերել»՝ քայլեր կատարելու հնարավորությունից զրկել հակառակորդի «կենդանի ուժը»

Խաղում են երկուսով՝ 64 վանդակների բաժանված խաղատախտակին Վանդակները, որոնք կոչվում են դաշտեր, մեջ ընդ մեջ ներկված են սպիտակ և սև գույնով Հակառակորդները խաղատախտակն այնպես են տեղավորում իրենց միջև, որ անկյունային սև դաշտը գտնվի խաղացողի ձախ կողմում Յուրաքանչյուր «բանակում» կա 12 խաղաքար, մի հակառակորդինը՝ սպիտակ, մյուսինը՝ սև Դրանք շարվում են առաջին երեք հորիզոնական շարքերի բոլոր սև դաշտերի վրա Խաղը սկսում են սպիտակները Քայլ է անվանվում խաղաքարի տեղաշարժը դեպի հարևան ազատ դաշտը Սա հանդարտ քայլն է Կան նաև