Jump to content

Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) vol. 3.djvu/362

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ժամանակակից նավերում կա այնպիսի մի սարք, որը նույն կերպ է գործում Թանձր մառախուղի ժամանակ անգամ այն օգնում է հայտնաբերելու ժայռը, այսբերգը կամ այլ կարգի վտանգներ


Չմուշկներ

Շատ երեխաներ, երբ որոշում են չմուշկներով սահել սովորել, ծնողներին խնդրում են իրենց համար հոկեյի կամ, նույնիսկ, չմշկավազքի չմուշկներ գնել Մինչդեռ սահել սովորելու և ապագա հոկեյիստին կամ չմշկորդին անհրաժեշտ հմտություն ձեռք բերելու համար ամենահարմարը «ձյունանոիշիկ» կոչվող չմուշկներն են Դրանց սահակողը համեմատաբար լայն է, չմշկորդին հնարավորություն է տալիս սառույցի վրա ավելի վստահ զգալու, սահելու նաև տոփանած ձյան վրա Պտուտակավոր սեղմակի օգնությամբ «ձյունանուշիկը» հեշտությամբ ամրացվում է սովորական կոշիկին, մինչդեռ մյուս բոլոր չմուշկներն անշարժ ամրացվում են հատուկ մարզակոշիկների ճոկեյի չմուշկների սահակողն ավելի նեղ է, քթի ու կրնկի մասերում՜ ձվաձև, այնպես որ սկսնակի համար շատ ավելի դժվար է նրանցով առաջին քայլերն անելը Իսկ չմշկավազքի չմուշկներով միանգամից կանգնել չեն կարողանում նույնիսկ նրանք, ովքեր մարզվում են չմշկորդների խմբակներում Նրանք սկզբում սովորում են սահել սովորական, ապա նոր միայն՝ չմշկավազքի չմուշկներով

Կրտսեր տարիքի դպրոցականների համար, որպես կանոն, կազմակերպվում են սովորական չմուշկներով չմշկավազքի մրցումներ 60, 100 և 200 մ տարածություններում 13—14 տարեկան տղաների համար վազքատարածությունն ավելի երկար է 200-ից մինչև 1 500 մ, իսկ նույն տարիքի աղջիկների համար 200, 300, 400 և 500 մ Միայն առավել պատրաստված դպրոցականները կարող Են 12 տարեկանից սահել արագընթաց վազքաչմուշկներով, որոնք ունեն ամենաերկար ու ամենաբարակ 1,1 —1,2 մմ հաստությամբ շեղբեր

Տղամարդիկ վիճարկում են չմշկավազքի առաջնությունը 500-ից մինչև 10 000 մ, 17—18 տարեկան պատանիները մինչև 5000 մ, կանայք, բարձր տարիքի աղջիկները և 15—16 տարեկան պատանիները' 3000 մ, իսկ նույն տարիքի աղջիկները' մինչև 1500 մ վազքատարածություններում.

Սովետական չմշկորդներն իրավունք ունեն հպարտանալու իրենց նվաճումներով նրանք արժանացել են օլիմպիական չեմպիոնների բազմաթիվ ոսկե մեդալների Ողջ աշխարհում հայտնի են գեղասահքի մեր փառաբանված վարպետներ Ի Ռոդնինւսյի ու Ա Ջայցևի, Լ Պախոմովայի ու Ա Դորշկովի և ուրիշ շատ սովետական մարզիկների անունները

Սկսնակների մարզման համար պիտանի են նաև գեղասահքի չմուշկները, որոնց