Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) vol. 3.djvu/363

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

լայնությունը մոտավորապես նույնն է, ինչ «ձյունանուշիկինը»

Իսկ գիտեք արդյոք, որ մի քանի դար առաջ չմուշկների սահակողերը փայտից էին կամ ոսկրից, և այդպիսի չմուշկներով սահում էին երկաթե ծայրապանակով փայտե ձողերի օգնությամբ Ձողերի անհրաժեշտությունը վերացավ մոտ երեք հարյուր տարի առաջ, երբ ստեղծվեց սուր նիստերով սահակողը, որը հնարավորություն է տալիս լավ հրվելու սառույցից Պետրոս Առաջինի հրամանով Տուլայի գործարանում պատրաստվեցին մետաղե չմուշկներ, որոնց քթամասերը բարձր էին ու կեռ

հնում չմուշկները ծառայում էին, հիմնականում, կամ տեղից տեղ գնալու, կամ զվարճանալու համար Սակայն 1 3-րդ դարում արդեն ծնունդ առավ գեղասահքը, իսկ 19-րդ դարում երևան եկան չմշկավազքն ու հոկեյը


Չուխաճյան

Տիգրան Գևորգի

19-րդ դարի 60-ական թվականներին 1 898 Թուրքիայի հայաշատ մայրաքաղաք Կոնստանդնուպոլսոլմ մի խումբ հայ երիտասարդներ հիմնում են «Քնար հայկական» երաժշտական ընկերությունը Նրանց նպատակն էր արթնացնել ազգի երաժըշտական ճաշակը, ստեղծել ու տարածել ազգային-հայրենասիրական երգեր Նրանք փայփայում էին նաև հայկական ազգային օպերա ստեղծելու երազանքը խանդավառ այդ երիտասարդներից էր Տիգրան Չուխաճյանը.

Նա ծնվել էր Կոստանդնուպոլսում, դաստիարակվել արվեստասեր ընտանիքում Երաժշտական առաջին գիտելիքները ձեռք էր բերել դպրոցում, ապա մի քանի տարի երաժշտության կանոնավոր դասեր առել Կոնստանդնուպոլսում հաստատված իտալացի մանկավարժ Մանձոնիից

Այնուհետև երիտասարդ արվեստագետն ստեղծագործական կապեր է հաստատում հայկական թատերական միջավայրի հետ, հայկական բեմադրությունների համար հորինում հայրենասիրական Երգեր նույնիսկ ստանձնում թաղային մի թատրոնի երաժշտական ղեկավարությունը

Երաժշտական կրթությունը շարունակելու նպատակով 1861 թ Չուխաճյանը մեկնում է Իտալիայի մշակութային նշանավոր կենտրոններից մեկը Միլան ուր երեք տարի մասնագիտական խոր գիտելիքներ է ստանում, յուրացնում կոմպոզիտորական արվեստի գաղտնիքները Այստեղ նա ականատես է լինում նաև ավստրիական նվաճողների դեմ իտալական ժողովրդի ազգային-ազատագրական պայքարին, որն իր արտահայտությունն էր գտնում հայրենասիրական երգերում, հռչակավոր կոմպոզիտոր Ջուզեպպե Վերդիի ազատաշունչ օպերաներում Մեծ կոմպոզիտորի օպերային արվեստը մեկընդմիշտ գերում է Չուխաճյանին

Գեղագիտական առաջադեմ գաղափարներով տոգորված արվեստագետը 1 864 թ վերադառնում է Կոստանդնոլպոլիս և էլ ավելի եռանդուն երաժշտական գործունեություն ծավալում Նա դւսսախոսություններ է կարդում, դասավանդում երւսժըշտություն, ղեկավարում սիմֆոնիկ համերգներ, հորինում ազատաշունչ երգեր ու երաժշտություն Ահա այդ ժամանակ էր, որ Տ Չուխաճյանը որոշեց իրականացնել իր ամենանվիրական երազանքը ստեղծել հայկական օպերա Եվ նա գրեց իր «Արշակ Երկրորդ» օպերան, որը հայկական օպերային արվեստի ամենանշանակալի ստեղծագործություններից է Օպերայում պատկերված դեպքերը տեղի են ունենում 4-րդ դարում, երբ հայ ժողովուրդը հերոսական պայքար էր մղում պարսկական նվաճողների դեմ