Jump to content

Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) vol. 4.djvu/358

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

1888 թ. Օրբելիների ընտանիքը հաստատվում է Թիֆլիսում (Թբիլիսիում), ուր երեխաները հաճախում են տեղի 3-րդ արական գիմնազիան:

Գիմնազիան ավարտելուց հետո Ռուբեն Օրբելին սովորում է Պետերբուրգի (այժմ՝ Լենինգրադ) համալսարանի իրավաբանական ֆակուլտետում, որն ավարտելուց հետո դասախոսում է նույն համալսարանում: Կարճ ժամանակ անց երկու տարով գործուղվում է Գերմանիա, որտեղ ավելի է խորացնում իրավագետի՛ իր գիտելիքները, ստանում իրավունքի դոկտորի գիտական աստիճան: Գերմանիայից վերադառնալուց հետո նա երկար տարիներ մանկավարժական աշխատանք է տանում Տամբովի համալսարանում:
Սակայն Ռուբենին դեռ վաղուց գրավում էր հնագիտությունը: Բազմաթիվ լեզուների (հայերեն, ռուսերեն, վրացերեն, լատիներեն, հունարեն, ֆրանսերեն, գերմաներեն, իտալերեն, շվեդերեն և այլն) իմացությունը նրան հնարավորություն տվեցզբաղվելու ջրասուզակային գործի պատմության ուսումնասիրությամբ՝ սկսած հնագույն ժամանակներից։ Նա դառնում է ՍԱՀՄ ծովերում ւ գետերում ստորջրյա աշխատանքներ կատարող հատուկ արշավախմբի ղեկավար։ Իր արշավախմբով նա Սև ծովի շրջանում հայտնաբերեց հնագույն քաղաքների, զանազան կառույցներին ստորջրյա մնացորդներ, Բուգ գետից անվնաս հանեց 360 տարեկան կաղնու փայտից պատրաստված ավելի քան 2500 տարի ջրի տակ մնացած մի մակույկ։ 

Իր գիտական աշխատություններում Ռ․ Օրբելին հավաստել է, որ Լեոնարդո դա Վինչին եղել է Հայաստանում և իր ձեռագրերում հրշատակել է նաևհայաստանի մի շարք գետերի անուններ։

Ռուբեն Օրբելին ոսկե մեդալով ավարտելով գիմնազիան՝ ընդհունվում է Պետերբուրգի ռազմաբժշկական ակադեմիան։ Այստեղ նա աշխատում է աշխարհահռչակ գիտնական Ի․ Պ․ Պավլովին։ Ակադեմիան ավարտելուց հետո որոշ ժամանակ անց նա աշխատանքի է անցնում Պավլովի ղեկավարած փորցառական բժշկագիտության ինստիտուտում, որտեղ ել 26 տարեկան հասակում պաշտպանում է դոկտորական դիսերտացիա։ 1909 թ․ նա ուսուցչի հանձնարարականով երկու տարով գործուղվում է արտասահման։ Գերմանիայում, Անգլիայում, Ֆրանսիայում և Իտալիայում ծանոթանում է ժամանակի գիտնականների աշխատանքներին , կատարում մի շարք հետաքրքիր հետազոտություններ;

Արտասահմանից վերադառնալուց հետո Լ․ Օրբելին գիտամանկավարժական լայն գործունեություն է ծավալում և շուտով հռչակվում որպես հռչակավոր գիտնական։ Նա նշանավում է մի շարք գիտնական