Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) vol. 4.djvu/364

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ֆիլատելիա

Ֆիլատելիան նամականիշներ հավաքլն է: Բայց ամեն տեսակ նամականիշների հավաքածո դեռ հավաքածու չէ, ոչ էլ ամեն մի հավաքող՝ Ֆիլատելիստ: Որքան կարելի է շատ նամականիշներ հավաքելու ձգտումը ձեզ ո՛չ գիտելիք կտա ո՛չ էլ բավականություն կպատճառի: Իսկական Ֆիլատելիստը ջանում է հնարավորեն չափ շատ բան իմանալ իր նամականիշների մասին, այն իրադարձությունների մասին, որոնց նվիրված են դրանք դրանց վրա պատկերված մարդկանց մասին:

Ամնեալավն այն է, երբ կազմում են թեմատիկ հավաքածու առանձին երկրի նա մականիշներ կամ որևէ իրադարձության առթիվ թողարկված նամականիշներ, կենդանիների ու բույսերի պատկերներով, կամ էլ տիեզերագնացության թեմայով նամականիշներ:

եթե, օրինակ, առանձին երկրի նամականիշներ եք հավաքում, ապա ուսումնասիրեք նրա պատմությունն ու աշխարհագրությունը: Իսկ եթե նամականիշը թողարկված է որևէ իրադարձության առթիվ, աշխատեցեք այդ մասին ավելի շատ բան իմանալ: Հեղափոխականների դիմանկարներով նամականիշներ հավաքելիս կարդացեք նրանց կենսագրությանը նվիրված գրքեր:

Նամականիշների ուսումնասիրությունը օգտակար շատ գիտելիքներ կտա նրանց տպագրության եղանակների, փոստային գործի պատմության մասին: Գիտե՞ք, օրինակ, որ թողարկվել են կլոր նամականիշներ, որ կան մինչև 175 քառ. սմ չափի վիթխարի նամականիշներ, նաև՝ ձեռքով պատրաստված նամականիշներ:

Մեր երկրում ստեղծված է Ֆիլատելիստների համամիութենական ընկերություն (ՖՀԸ), ուր գործում է նաև պատանիների սեկցիա: Այդտեղ ընդգրկված են ավելի քան 50 հզ. երեխաներ, որոնք պարապում են պատանի Ֆիլատելիստների ակումբներում ու խմբակներում, մասնակցում մրցանակաբաշխությունների, վիկտորիաների, ցուցահանդեսների:

Մեր հանրապետությունում գործում է ՖՀԸ-ի Հայկական հանրապետական բաժանմունքը, որն ստեղծում է թե՛ պատանի և թե՛ մեծահասակ Ֆիլատելիստների խմբակներ ու ակումբներ, կազմակերպում ցուցահանդեսներ, ծանոթացնում Ֆիլատելիայի նորություններին: Այժմ մեզ մոտ գործում է պատանի ֆիլատելիստների ավելի քան 290 խմբակ ու ակումբ, որտեղ կարող եք ընդգրկվել նաև դուք: Կարող եք և հետաքրքիր հավաքածուներ կազմել հայկական թեմաներով ներկայումս թողարկվող նամականիշներով, որոնք նվիրված են հայ մշակույթի հուշարձաններին պատմական հիշարժան իրադարձություններին, հայ նշանավոր գործիչների հոբելյաններին:

Ֆիլատելիստների համար հրատարակվում են նամականիշների քարտացուցակներ, լույս է տեսնում «Филателия» СССР, («ՍՍՀՄ ֆիլատելիա») ամսագիրը։ Այդ ամսագրում պատանի ֆիատելիստների համար կա «Հետաքրքրությունների աշխարհ»(«Мир увлечений») խորագրով հատուկ մի բաժին, ուր անվանի ֆիատելիստները երեխաներին խորհուրդներ են տալիս, ծանոթացնում նամականիշերի պատմությանը։