գարու, աշորայի, ցորենի և նույնիսկ, շաքարի ճակնդեղի բարձր բերք՝ չնայած խիստ կլիմային ու դժվար մշակելի, քարքարոտ բնահողերին։
Սակայն գյուղատնտեսության ամենագլխավոր ճյուղը կաթնատու անասնաբուծությունն է։ Բլրալանջերը, ճահիճները, լճափերը լավ արոտավայրեր են։
Երբ խոսում են ֆինների ազգային յուրահատկությունների մասին, ապա հաճախ հիշատակում են դահուկների նկատմամաբ ունեցած նրանց սերը։ Ֆինների համար դահուկները ոչ միայն սպորտային զբաղմունք են, այլև հաջորդակցության միջոց։
Ֆիններն ազգային հարուստ մշակույթ ունեն։ Բազմաթիվ երգերից բաղկացած «Կալեվալա» էպոսը հայտնի է ողջ աշխարհում։ Աշխարհի մեծագույն կոմպոզիտորներից է ֆինն կոմպոզիտոր Յան Սիբելիուսը։
Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելսինկին տեղավորված է ծովափին, ժայռոտ ու անտառապատ բազմաթիվ կղզյակներով շրջապատված թերակղզու վրա։ Գեղեցիկ, ժամանակակից տները ներդաշնակված են ճարտարապետական հնամենի կոթողների հետ:
Բացի Հելսինկիից, խոշոր քաղաքներից են Տուրկուն, Տամպերեն, Լահտին, Օուլուն։
1905 թ․ Տամպերեում տեղի է ունեցել բոլշևիկյան կուսակցության կոնֆերանս։ Այն տունը, ուր կայացել է կոնֆերանսը, այժմ Վ․ Ի․ Լենինի թանգարանն է։
Երկար տարիներ ռուս և ֆինն հեղափոխականներն ուս ուսի պայքարում էին ընդհանուր թշնամու՝ ցարիզմի դեմ (19–րդ դարի սկզբից Ֆինլանդիան մտնում էր ցարական Ռուսաստանի կազմի մեջ)։ Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխությունից հետո Ֆինլանդիան անկախություն ստացավ։ Ֆինլանդիայի պետական