Այս էջը հաստատված է
հետադիմական կառավարությունն անձնատուր եղավ ագրեսորին: Սակայն ֆրանսիացի ժողովուրդը ելավ պայքարի, որը ղեկավարեց կոմունիստական կուսակցույթյունը:
Պատերիազմի տարիներին սովետական և ֆրանսիացի ժողովուրդները կապված էին մարտական համագործակցությամբ: Ֆրանսիացի օդաչուները սովետական բազեների հետ թև թևի մարտնչում էին ռազմաճակատում: Իսկ սովետական մարդիկ մասնակցում են ֆրանսիական պարտիզաների գործողություններին (օրինակ, Ֆրանսիայում գերմանացիների դեմ մարտնչում էր ֆաշիստական համակենտրոնացման ճամբարներից փախած հայ ռազմագերիներից կազմված Սովետական առաջին պարտիզական գունդը): Նրանցից շատերն ընկան ֆաշիստական լծից Ֆրանսիացի ազատագրման համար: