Jump to content

Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) vol. 4.djvu/371

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Ֆրանսիան բարձր զարգացած կապիտալիստական երկիր է: Արտադրում է մեծ քանակությամբ ալյումին ու պողպատ, սինթետիկ կաուչուկ, արհեստական մանրաթել, պլաստմասսաներ, դեղորայք, գործվածք, կոշիկ ու հագուստ: Արդյունաբերական մեծ քաղաքների գործարանները թողարկում են հաստոցներ, ավտոմեքենաներ, էլեկտրաքարշեր, նավեր, ինքնաթիռներ և բազմաթիվ այլ մեքենաներ: Ֆրանսիան հնուց հռչակվել է իր արտադրած օծանելիքներով:

Ֆրանսիայի բանվորները, որոնց ձեռքով է ստեղծվում այդ ամենը, տառապում են գործազրկությունից , հարկերի ու գների աճից։ Նրանք եռանդուն պայքարում են գործազրկությունից, հարկերի ու գների աճից: Նրանք եռանդուն պայքարում են իրենց շահերի համար: Խիստ զարգացած է նաև գյուղատնտեսությունը: Դաշտերում մշակում են ցորեն, գարի, եգիպտացորեն, վարսակ, կարտոֆիլ, շաքարի ճակնդեղ, բանջարեղեն: Ամենուր տարածված են խաղողի և պտղատու այգիները: Գյուղացիների գլխավոր զբաաղմունքն անասնապահությունն է:

Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզն աշխարհի ամենագեղեցիկ քաղաքներից է: Այն հիմնադրվել է ավելի քան երկու հազար տարի առաջ, Սեն գետի մի կղզու վրա: Փարիզում կան բազմաթիվ հին շինություններ, ինչպես, օրինակ, Լուվրի պալատը, որպես ժողովված է նկարների ու քանդակների` աշխարհի