Էջ:Լetter, Toros Toramanyan.djvu/131

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

օրինակն ալ Պոլիս խրկելու համար. քանի անգամ է, որ ինձմե կխնդրեն Պոլսեն, բայց դժբախտաբար ինձի չի հաջողվիր մինչև այսօր թարգմանել տալ: Դուք առաջինը եղաք զայն թարգմանվող: Եթե չեք հրատարակած, այն ատեն բարի եղեք իմ հաշվույս Ձեր թարգմանածը մեկու մը արտագրել տալով ինձի խրկելու, խիստ շատ շտապով ուզված է և ես ալ շտապով խրկելու պարտավորված եմ:

Ինչ որ խրկեք, նամակ կամ հանդես, խրկեցեք այս հասցեով ст. Ани. архимандриту Микаелу Тер-Минасянц հանձնելի ճարտարապետին: Միայն կխնդրեմ, որ «Արարատ»-ներու ծրարը այնպես շինեք, որ հնար չլինի մեջեն դուրս հանել, որովհետև այդ ստանցին լրագրի գողեր շատ կան: Բարևներս հայր Խաչիկին. Միքայել հայր սուրբը կողջունե Ձեզ:

Մնամ ցանկացող Ձերդ տեսության

Թ. Թորամանյան

Հ.Գ Որովհետև ստանցիի հետ կանոնավոր հաղորդակցություն չունինք, ուստի հառաջիկա շաբաթ օրը (հոկ. 25) հատկապես մարդ պիտի խրկեմ ստանցին Ձեր խրկածները ստանալու համար, ուստի Դուք կհաշվեք, թե ո՞ր օր տալու եք փոշթին:

54. ՆԻԿՈԼԱՅ ՅԱԿՈՎԼԵՎԻՉ ՄԱՌԻՆ

<1908> 25 հոկտեմբերի
Անի

Մեծահարգ պ. բրոֆեսեոր,

Նախապես ներողություն կխնդրեմ, որ թյուրիմացությամբ մը արտասահման խրկվելիք եղեգներ պ. Հակոբը Ձեր հասցեին է խրկած։

Երկու անգամ խրկած ծրարներս անշուշտ մինչև ցարդ ստացած կըլլաք, որոնց մասին ցանկալի էր իմանալ ի միամտություն։

Քարվանսարայի հարավային կողմի դռան1 վերակազմությունը, իր նյութերու առատության պատճառով, գրեթե հաջող հետևանքի հասավ, մեկ երկու մանրամասնությանց մեջ միայն տարակույս ունիմ, իսկ հյուսիսային կողմը ամբողջացնելու համար՝ ըստ բավականին