Էջ:Լetter, Toros Toramanyan.djvu/264

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Անշուշտ պ. Լևոնը Ձեզ կգրե իրերի դրությունը և իմ հույսերը աշխատություններուս հրատարակության1 մասին՝ շնորհիվ Ստչիգովսկիի նախաձեռնության և Ձեզ ու ինձ անհունապես սիրելի պ. Լևոնի անկեղծ ջանքերով։ Չեմ կարող կրկին անգամ շնորհակալությունս չի, հայտնել Ձեզ պ. Լևոնի մասին, որ ծայրահեղ հոգածությամբ կմտածե ու կգործե իմ մասին։ Եկան օրեր, որ անոր գոյությամբը միայն ես մոռանում էի շատ դառն ու անախորժ օրերուս ցավը Վիեննայի մեջ։ Պետք է խոստովանիմ, որ մի քիչ հանդուգն էր իմ ճանապարհորդությունս առանց լիակատար պատրաստության, սակայն պ. Լևոնը անզգալի դարձուց այդ հանդգնութենես հառաջ եկած նեղությունները։ Շատ ծանր պիտի լիներ դրությունս, եթե նախքան Ձեր 200 kron ղրկելը ստացած չի լինեի նաև 254 kron՝ Բաքուեն ղրկված, որով չարիքը մի քիչ մեղմացավ։

Այժմ մտադիր եմ գեթ մի ամսով գնալ Բարիզ մատենադարանեն օգտվելու համար, հետո պիտի աշխատիմ, որ գամ և պր. Լևոնի հետ միասին ճանապարհորդեմ դեպի Կովկաս։

Խոնարհ հարգանքներս մատուցեք ազնիվ տիկնոջ և Ձեր համայն ընտանյաց և Դուք ընդունեցեք ջերմագին շնորհակալություններս՝

Թ. Թորամանյան


119. ՆԻԿՈԼԱՅ ՅԱԿՈՎԼԵՎԻՉ ՄԱՌԻՆ

1913, 15 հուլիս
Ալեքսանդրապոլ

Մեծարգո Տէր,

Ի Անի

Կարապետին հետ կուղարկեմ Ձեզ այսօր առյուծի լուսանկարեն երկու օրինակ՝ երկու կողմեն առնված։ Գրքի հիշատակարանեն ալ մեկ օրինակ կմիացնեմ անոնց, սակայն դժբախտաբար հաջող չէ այս վերջինը, դարձյալ պիտի կրկնեմ, այն ատեն վերստին կղրկեմ հաջող մի օրինակ։

Առյուծի մասին պ․ Հակոբի ձեռագրի հիշատակարանն է հետևյալը. «Շնորհիւն այ ես Աշոտ թզւր շինեցի դամբարան և վանս յիշատակ իմ որդի Առիւծոյ և քանդակ մի առիւծոյ ի ջուրն դպրավանայ կողմից կանգնեցի աղբիւր ի յանուն առիւծոյ և ջաղաց մի յիշատակ քսանամեայ յորդոյ ի ձորն դպրավանայ և տվի անուն