Էջ:Լetter, Toros Toramanyan.djvu/31

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

աշխատությունս շարունակել: Այնպես որ կհուսամ, թե հառաջիկա շաբթու Ձեր հանձնարարած բոլոր կտորները նկարված կհանձնեմ փոշթին։ Գալով եկեղեցիի2 վերակազմության խնդրույն, կցավիմ ըսելու, որ հնարավոր չերևիր ինծի, որովհետև, այս տեղերու վերջին արյունալի աղետները3 իմ բախտս ալ հեղաշրջեցին։ Թիֆլիսեն առած նամակներս ինծի ոչ մի հույս չեն ներշնչեր. ես այսօրվնե իսկ գրեթե ապրուստ չունիմ, կանոնավոր բնակարան և առնվազն երկու ամիս աշխատություն կպահանջե այդ գործը երևան բերելու համար։ Հետևաբար, խորին սրտի ցավով ստիպված եմ դարձյալ ճանապարհորդելու4 վրա մտածել։ Այդ տեղի բարեսեր պարոններն ալ կարծեմ մոռցան իրենց խոստումը։ Ես արդեն շատ վստահ չեմ, բայց ինչ ալ որ ըլլա՝ վճռական որոշում մը ընելե առաջ պիտի սպասեմ Ձեր հրահանգին։ Քովս ունեցած, դրամս հազիվ զիս մինչև հոկտեմբերի կեսը կապրեցնե, մինչև այն ատեն առիթեն օգտվելով քանի մը կտոր պատկեր կշինեմ այստեղ ու կմեկնեմ: Իսկ հակառակ պարագային, եթե միջոցներս ապահովվին և Դուք անպատճառ մինչև հունվար 1 պահանջեք եկեղեցիի վերակազմությունը, այն ատեն կխնդրեմ շուտով, իմաց տաք, որպեսզի այս տեղերը շատ ժամանակ չի կորսնցնելով, երթամ հարմար տեղ մը նստիմ և անմիջապես գործի ձեռնարկեմ։

Չգիտեմ թե մինչև այսօր Դուք ինծի բան մը գրա՞ծ էիք, թե ոչ, դեռ բան մը չեմ ստացած, սակայն եթե ոևէ բան ուղարկեք, ըստ իս, լավ է, Գապզիմալյանի ուղարկեք, իսկ մինչև մեկ ամիս՝ նամակ այս տեղի հասցեով, այսինքն Միքայել վարդապետի միջոցավ՝ իմ անվանս, ես այստեղեն միշտ մարդ կխրկեմ և կստանամ։

Խորին հարգանքներս ազն<վուհի> տիկինին5, համբույրներս փոքրիկներուն։

Մնամ Ձեզ խոնարհ ծառա՝

Թորոս Հ. Թորամանյան

9. ԹՈՐՈՍ ԹՈՐԱՄԱՆՅԱՆԻՆ

1905, 23 սեպտեմբերի
Ս. Պետերբուրգ

Սիրելի բարեկամ պ. Թորոս,

Շատ ուրախացա Ձեզնե տեղեկություն ստանալով, բայց ցավում եմ, որ մինչև այսօր իմ ղրկած ներկեր և նամակս Ձեզ դեռ,