Էջ:Լetter, Toros Toramanyan.djvu/37

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հեթանոսական հնություն՝ մեկ փոքր կուռք և մեկ արտասուքի շիշ, որք գտնված են Կարսի երկաթուղվո ցծին վրա Կէտիկ Սաթլմշ անուն գյուղին մեջ: 5. Հայր սուրբին գտած խեցեղեն ամանը, որուն համար ներողություն կխնդրեմ այնչափ հաջող չի լինելուն, որովհետև նախքան Ձեր ուղարկած ներկերը հասնելը, արդեն նկարված էր. երկրորդ անգամ նկարելու համար ալ այստեղի նկուղ-բնակարանս բոլորովին անհարմար էր գունավոր նկարելու համար. 6. պռոնզյա կանթեղը. 7. պռոնզյա բուրվառը. 8. նոր պեղված եկեղեցվո դուռը: Տարակույս չունիմ, որ այս առարկաներուն իսկական չափերը Դուք նշանակած ունիք, անոր համար ես հարկ չի տեսա յուրաքանչյուր առարկայի չափերն ալ նշանակել.մենակ կփութամ հայտնել, որ իմ ավելցուցած երկու կտոր առարկաներս նկարած եմ իրենց իսկական մեծությամբ:

Զախար իշխանի դրամը14 գտնված է Դվինի15 ավերակներու մոտ՝ արտի մը մեջեն. գտնողն է այժմ Ալեքսանդրապոլ գտնվող Ղամարլու գյուղացի բժիշկ Տեր Շմավոնյանի հայրը: Հիշյալը գտեր է կճուճ մը լեցուն դրամ, որուն մեջեն մեկ հատ իբր նմուշ տղան պահած է եղեր քովը՝ առանց գիտնալու ինչ ըլլալը, և հետո ալ ինծի տվավ: Ալ չի գիտեմ, թե ե՞րբ է գտած, և ի՞նչ եղան մյուս գտնվածները: Եթե անմիջապես հաջողեի կարդալ մանրամասնություն<ը>, կհետաքրքրվեի, սակայն շատ ուշ հաջողեցա կարդալ քիչ ավրված ըլլալուն համար։ Եթե կորսվելեն չի վախնայի, դրամը կուղարկեի Ձեզ, սակայն մասամբ Ձեր հետաքրքրութենը գոհացնելու համար կաղապարները կուղարկեմ։

Խորին հարգանքներ ազն<վուհի> տիկնոջ, համբույրներս փոքրիկներուն:

Մնամ Ձեզ խոնարհ ծառա՝
Թորամանյան

<Հ. Գ.> Առայժմ երևի այս ամիս կմնամ այստեղ: Եթե նամակ գրեք՝ ուղղակի հին հասցեով Անի սթանցի, հայր սուրբի անվամբ, իսկ եթե փող հաջողիք ուղարկել, ուղարկեցեք Խալաթյանցի՝ ես կիջնիմ անձամբ կստանամ։