Էջ:Լetter, Toros Toramanyan.djvu/376

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ավելի քան հինգ ամիս անկողին պառկեցա։ Նորերս միայն ոտքի եմ ելած և հույս ունիմ, որ լիովին կազդուրվիմ հառաջիկա ամառ։

Չափազանց շնորհակալ եմ Ձեր անկեղծ արտահայտություններուն համար։ Ճիշտ է, որ հանդեպ գիտության և պատմության պարտքս կատարած լինելու գոհունակությունը ունիմ, այնուամենայնիվ, Դուք ալ, եթե Հայաստան գտնված լինեիք, վստահ եմ, որ ետ պիտի չի մնայիք նույն ուղիով աշխատելու․ այս էին պահանջում հայ արվեստագետեն հայրենի ավերակները, որոնք անցյալի գեղեցկության և վսեմի մնացորդներն են։ Ձեր Եգիպտոսի հնությանց մասին կատարած աշխատանքը2 կապացուցանե այս ճշմարտությունը․ որ եթե Հայաստանի մեջ լինեիք՝ հայկական հուշարձաններու ուսումնասիրության պիտի նվիրեիք Ձեր թանկագին ժամանակը։

Ձեր Եգիպտոսի հնությանց մասին աշխատությունը մինչև ասօր չեմ ստացած, իսկ իմ «Տեկորեն»3 հետո ունեցած հրատարակություններս վաղուց սպառած են։ Եթե քովս հատուկոտոր օրինակներ կգտնվեին, անոնք ալ թրքական արշավանքներու ժամանակ չար մարդկանց կողոպուտ եղած են4։ Եթե դիպվածով ձեռք ձգեմ՝ կուղարկեմ Ձեզ։

Ընդունեցեք սրտագին հարգանքներս և բարեմաղթություններս Ձեր հաջողության։

Մնամ հարգանոք՝ Թ. Թորամանյան

Հասցես․ Էջմիածին, Մատենադարան5, Թ. Թորամանյան:

Հ․ Գ․ Եթե Մեոթեմետյանը այդտեղ է, խնդրեմ բարևեցեք իմ կողմանե։

Նույն

181. ԱՐՇԱՎԻՐ ԿԱՐԻՆՅԱՆԻՆ

1926, 27 մայիսի
Էջմիածին

Սիրելի և հարգելի Արշավիր Կարինյան,
Սիրելի սանիկս,

<Աղեքսանդրիա>

Չափազանց մեծ հաճույքով կարդացի ձեր նամակները։ Նախ որ այսքան տարիներ միմյանցից բաժանված և հազար տեսակ