Էջ:Լetter, Toros Toramanyan.djvu/430

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

տպավորությունը մեղմելու համար՝ հեռագրով անմիջապես Ձեզ տեղեկություն տրվեց, որ առ հաշիվ (180 ռ.) հարյուր ութսուն ռուբլի փոխադրված է Ձեզ: Մնացորդ պակասները ամբողջանալու դեպքում, թարապուլուս գոտի ևն, ևն, ամբողջ հաշիվը մի անգամից կներկայացնեք թանգարանի վարչության՝ իմ միջոցով, և անմիջապես կստանաք։ Խնդրում եմ կրկին հետամուտ եղեք քեմանի6 մասին, այս կողմերում դժվար պիտի լինի գտնել մեր կողմերու նման քեման: Մի հատ բերել էին, թեև թանգարանը գնեց, սակայն բոլորովին նույնը չէր, ինչ որ էր մեր կողմինները:

Գլխի թապլայի7, ճակտի մարգրիտի 8, ճտի ղստիի 9 ևն բաներու համար ալ, որոնցով միայն պիտի ամբողջանա ամբողջ կոստյումը— դարձյալ մի կերպ Դուք պետք է, որ հոգս քաշեք և այդտեղ գիտցողների շինել տաք։ Իհարկե, իսկական ոսկի կամ մարգարիտ չի լինելու, այլ փենեզ ու սպիտակ հլուն, սակայն այստեղ ոչ շինողը կա և <ոչ> գիտցողը, որ եղավ՝ թող կատարյալ լինի:

Երևի հաջորդ նամակով կստանանք, ինչ որ առել եք մինչև այժմ, իսկ ինչ որ տակավին առնելու կամ շինել տալու եք, հաշիվը կղրկեք։

Չափազանց շատ բարևներ Ձեզ ընտանիքիս և զավակներիս կողմից, մենք ըստ ամենայնի լավ ենք և Ձեր որպիսությանը կհարցնենք։ Չեմ իմանում, թե մեկ մˈալ երբ բախտ պիտի ունենանք Ձեզ անձամբ տեսնելու, այնուամենայնիվ, կինս մեծ փափագ ունի ճանչնալ Ձեր ընտանիքը և հարաբերության մեջ լինել. ուստի առանձնապես կնոջս կողմից ևս կբարևեք Ձեր ընտանիքին և զավակաց։

Մնամ խորին հարգանքներով՝

Թ. Թորամանյան