Էջ:Լetter, Toros Toramanyan.djvu/44

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

14. ԹՈՐՈՍ ԹՈՐԱՄԱՆՅԱՆԻՆ

1906 <январь>
С. Петербург

Телеграмма

Рад вести, сердечно благодарны, здоровы, желаем Вам благополучия. Кланяемся Халатянцам и Анийским друзьям. Жду рисунков «Саркиса»1. Скоро доклад <о> раскопках. Глубоко скорблю<о> кавказских делах2.

Марр

Հեռագիր

1906 <հունվար>
Ս. Պետերբուրգ

Ուրախ եմ լուրի համար. սրտանց շնորհակալ ենք, առողջ ենք, ցանկանում ենք Ձեզ բարորություն։ Բարևում ենք Խալաթյանցներին և Անիի բարեկամներին։ Սպասում եմ «Սարգսի» նկարներին1։ Շուտով կզեկուցեմ պեղումների մասին։ Խորապես վշտացած եմ Կովկասյան գործերի համար2:

Մառ

15. ԹՈՐՈՍ ԹՈՐԱՄԱՆՅԱՆԻՆ

1906, <փետրվար>

Մեծարգո բարեկամ,

Փող ստացած կլինիք, եթե չեք ստացել, մի քանի օրվա մեջ կստանաք։ Ձեր վերջին նկար1 շատ օգնեց Ձեր գործ այսքան հաջողացնելու համար։ Ուրեմն բան այսպես է. Դուք ստանում եք վեց հարյուր ռ<ուբլի> Կայսեր<ական> Գիտությանց ճեմարանից. առաջին ամիս հարյուր ռ<ուբլի>, իսկ հետո՝ ամիս 75 ռ<ուբլի>2: Ձեր նպատակ հասնելուց, աշխատություններդ վերջացնելուց հետո, Ճեմարան սարքում է Պ<ետեր>բուրգում Ձեր նկարների և էտյուդների առանձին ցուցահանդես. ինքն Ճ<եմար>ան ձեռնհասու անձնավորությունների գնահատմամբ վերցնում3 Ձեր պատրաստ նկարներից (կամ, եթե աստված մեզ հաջողություն տա, ամբողջ ալբոմը)4։ Եվ Դուք ոչ ոքին չեք պարտական և չեք լինի։ Մանրամասնություններ