Էջ:Լetter, Toros Toramanyan.djvu/45

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

պատահելիս կպատմեմ. թեպետ մենակ պիտի գամ և այս տարի վերջացնեմ բոլորակ տաճարի5 փորումը։ Հիմի պեղման համար եմ մեր սնանկության մոտեցած պետական հաստատություններից խնդրում փող։ Հնագիտական մասնաժողովից վաղուց ստացած պետք է լինիք նոր արտոնաթուղթ6։ Հրացանի7 մասին Մասնաժողով գրել էր փոխարքային և կրկնել, բայց երևի տրամադիր չեն Տփղիսում. չեմ հասկանում։

Ձեր վերջին նկարի մասին ոչինչ չեմ ասում, հիանալի է և դրա մասին էլի ասել անհնար է. պիտի երգեի, բայց երգող չեմ. պիտի շարական մը հորինեի, բայց բանաստեղծ չեմ։ Աստված Ձեր աջիդ և Ձեր աջի տիրոջ երկար և բարեվայելող կյանք տա։ Նկարներ բոլոր ես Ասիական մյուզեին (Գիտությանց ճեմարանի գրադարան է) նվիրեցի․ իհարկե հրատարակության համար իրավունք ունիմ օգտվելու։

Մենակ մի գործ չեմ կարողացել Ձեզ համար անել․ դա ծանոթ ոտանավորների8 հրատարակումն է, բայց մեղավոր չեմ. «նաղդ» չտեսնելով դանդաղ վերաբերվեցին առաջարկությանս, իսկ գործադուլներ տպարանատիրոջ առիթ տվին մինչև այսօր ոչինչ չանել, և չգիտեմ հիմիկ ինչ անեմ։

Կինս շատ շնորհակալում է Ձեր սիրալիր հիշատակիդ համար և բարևում է. երեխաներս անթիվ ողջունում են։ Ամբողջ ձմեռ սորա Անիի անցքերով են զառանցում և չեն ուզում հաշտվել, որ այս անգամ նոքա չեն գա ինձ հետ Անի։ Պ․ Վրույրին և նրա հարգելի ընտանիքին մեր ընդհանուր բարևներ։ Հ<այր> ս<ուրբ> վարդապետին9 ողջույններ։

Անկեղծ հարգանոք առ Ձեզ՝

Ն. Մառ

<Հ.Գ․> Եթե պ․ Խալաթյանցի հասցեով Ձեզ անհարմար է փող ստանալ և ուրիշ ավելի ձեռնտու հասցե կա, գրեցեք։