Այս էջը հաստատված է
4. Տե՛ս 41-րդ նամակի № 1 ծանոթությունը։
51. ԹՈՐՈՍ ԹՈՐԱՄԱՆՅԱՆԻՆ
(էջ 102)
Բնագիրը՝ Թ․ Թորամանյանի արխիվում, նրա ժառանգների մոտ։ Տպագրվում է աոաջին անգամ։
- Տե՛ս 48-րդ նամակի № 2 ծանոթությունը։
- Խոսքը Աբրահամ Յ. Այվազյանի «Շար հայ կենսագրութեանց» (1893, Կ․ Պոլիս) գրքի մասին է։
52. ՆԻԿՈԼԱՅ ՅԱԿՈՎԼԵՎԻՉ ՄԱՌԻՆ
(էջ 103)
Բնագիրը՝ ՍՍՀՄ ԳԱ Լենինգրադի արխիվում։ Տպագրվում է առաջին անգամ։
- Խոսքը չորս սյունով եկեղեցու մասին է։
- Տե՛ս 21-րդ նամակի № 5 ծանոթությունը։
- Տե՛ս 4-րդ նամակի № 1 ծանոթությունը։
- Տե՛ս 8-րդ նամակի № 2 ծանոթությունը։
53. ԳԱՐԵԳԻՆ ՀՈՎՍԵՓՅԱՆԻՆ
(էջ 104)
Բնագիրը պահվում է Հայկական ՍՍՀ Մաշտոցի անվան մատենադարանում։ Առաջին անգամ տպագրվել է 1961 թվականին ՆԳՄ արխիվային վարչության գիտա-ինֆորմացիոն բյուլետենում։
- Հավանորեն՝ նոյեմբեր։
- Խոսքը Պետերբուրգի կայսերական գիտությունների ակադեմիայի պատմաբանասիրական բաժանմունքի Թորամանյանի աշխատությունները քննող հանձնաժողովի որոշման և առանձին անդամների կարծիքների մասին է (տե՛ս 50-րդ նամակի № 3 ծանոթությունը), որոնց Գարեգին Հովսեփյանի կատարած թարգմանությունը ռուսերենից հայերեն, տե՛ս
«Բյուզանդիոն» (Կ. Պոլիս), 1908, № № 3710, 3712, 3713։
«Հայրենիք» (Թիֆլիս), 1908, № № 22, և 1909, № 1։
«Ախուրյան» (Ալեքսանդրապոլ), 1908, № 85 և 86, և այլն։ - «Արարատ» — կրոնական, բարոյական, պատմական, բանասիրական և ազգային պաշտոնական ամսագիր, լույս է տեսել Էջմիածնում (1868-1913)։
54. ՆԻԿՈԼԱՅ ՅԱԿՈՎԼԵՎԻՉ ՄԱՌԻՆ
(էջ 105)
Բնագիրը ՍՍՀՄ ԳԱ Լենինգրադի արխիվում։ Տպագրվում է առաջին անգամ։
- Խոսքը վերաբերում է Անիում նոր պեղված հյուրատան շքամուտքերի վերակազմության նախագծերին։