Էջ:Լetter, Toros Toramanyan.djvu/483

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

112. ԱՏՐՊԵՏԻՆ

(էջ 205)

Բնագիրը՝ ՀՍՍՀ ԿՄ ԳԱԹ: Տպագրվում է առաջին անգամ։


113. ՆԻԿՈԼԱՅ ՅԱԿՈՎԼԵՎԻՉ ՄԱՌԻՆ

(էջ 207)

Բնագիրը՝ ՍՍՀՄ ԳԱ Լենինգրադի արխիվում: Տպագրվում է առաջին անգամ։


114. ԼԵՎՈՆ ԼԻՍԻՑՅԱՆԻՆ

(էջ 208)

Բնագիրը պահվում է պրոֆեսոր Ստեփան Լիսիցյանի արխիվում (Երևան, Լենինի պողոտա № 97): Տպագրվում է առաջին անգամ։

  1. Խոսքը Վիեննա գնալու մասին է, ուր Թորամանյանը հրավիրվել էր այնտեղի համալսարանին կից արվեստի պատմության ինստիտուտի պրոֆ. Յ. Ստրժիգովսկու կողմից՝ մասնակցելու նույն տարվա գարնանային սեմինարին, որը նվիրված է եղել հայ-վրացական արվեստի ուսումնասիրությանը:
    Այդ որոշումը կայացնելու հարցում զգալի դեր է կատարել Ստրժիգովսկու ուսանող Լևոն Լիսիցյանը, որը հույս է ներշնչել Թորամանյանին նրա աշխատությունները Վիեննայում հրատարակելու հնարավորության մասին: Այդ առթիվ Լևոն Լիսիցյանի 1913 թվականի մարտի 7-ին Թորամանյանին հասցեագրված նամակում ասված է. «... Պ. Ստրչիգովսկին շատ կցանկանար, որ Դուք գաք գոնե այս մի չորս ամսով Վիեննա, երբ հայկական գեղարվեստի վրա պետք է աշխատեն ինստիտուտի մեջ և Ձեր նյութերն էլ բերեք, որ այստեղ անշուշտ կարելի կլինի գործադրել գիտական ուսումնասիրությունների համար և թերևս հրատարակել: Ստրչիգովսկին պատրաստ է ինստիտուտի բյուջեից 200 կրոն (որ անում է 80 ռուբլի) հատկացնել Ձեզ իբրև օժանդակություն և խնդրում է, որ գրեմ Ձեզ այդ»:
    (Բնագիրը՝ Թ. Թորամանյանի արխիվում, նրա ժառանգների մոտ: Տպագրվում է առաջին անգամ)։
  2. Խոսքը Ստեփան Լիսիցյանի մասին է։
  3. Թորամանյանը իր Տեկորի տաճարը ուսումնասիրության համար արժանացել է Իզմիրլյան մրցանակի (տե՛ս «Մշակ», 1912, № 247)։
  4. Նշված 385 ռուբլին պետք է լինի 358 ռուբլի։
  5. Խոսքը ընդհանրապես պատմական հայ ճարտարապետության վերաբերյալ իր անտիպ ուսումնասիրությունների մասին է։
  6. Տե՛ս 108-րդ նամակի № 3 ծանոթությունը:
  7. Տե՛ս 50-րդ նամակի № 3 ծանոթությունը:
  8. Ամսաթիվը հաշված գրիգորյան կամ նոր տոմարով, որը գործադրության մեջ է մտել 1582 թվականից՝ Գրիգոր XIII պապի ռեֆորմով:
  9. Հունական է կոչվում նախկին հուլյան կամ հռոմեական տոմարը: Հույները չեն ընդունել Գրիգոր պապի ռեֆորմը և իրենց տոմարը թողել են անփոփոխ: