Էջ:Լetter, Toros Toramanyan.djvu/52

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

21. ՆԻԿՈԼԱՅ ՅԱԿՈՎԼԵՎԻՉ ՄԱՌԻՆ

1906, 15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ
Ղոշավանք

Մեծահարգ պ․ բրոֆեսեոր։

Ամսույս 7-են ի վեր կգտնվիմ տեղս՝ Ղոշավանք. գործերս ամբողջանալու վրա են։ Հառաջիկա ամսի 5-6-ին պիտի իջնեմ Ալեքսանդրապոլ՝ վերսկսելու համար ձմեռային1 աշխատություններս, նախապես Ձեր հանձնարարութենեն սկսելու համար անհրաժեշտ է ունենալս բեկորներու2 լուսանկարներն և, եթե կարելի է, հնար եղածին չափ փութով ինծի հասցնելու բարեհաճիք։

Նախորդ նամակովս մոռացա գրել, թե վերջին քննություններուս ժամանակ (սեղանին առջևի բեկորին վրա) վերին գմբեթի պատուհանները երկայն դուրս եկան՝ կիսաբոլորակ վերջավորությամբ, ինչպես վարինները, ապացույցը կմնա տեղն ի տեղը։

Անշուշտ ստացած կըլլաք նախորդ նամակս, որուն մեջ իմացուցած էի ձեզ 200 ռուբլին3 ստացած ըլլալս և թե խնդրած էի ուշադրություն դարձնել Ձեր հուշատետրին մեջ նախորդ տարվա արևմտյան կոզմեն գտնված բեկորին վրա, որուն վրա կար մի կամարի կտոր և մի թեթև խորշ4 փորված, այն ժամանակ անկարևոր նկատեցինք, սակայն այժմ մեծ կարևորություն ստացավ, կբացատրեմ տեղեկագրիս մեջ, երբ կխրկեմ վերակազմությունը։

Ձեր մեկնելեն հետո հայ ու թուրք սրիկաներ ազատ ասպարեզ գտած այս տեղերը շատ անախորժ դեպքերու առիթ տվին․ ընդհարում և սպանություններ պատահեցան Ծաղկոձորի5 մեջ․ կխնդրեմ ուշադրություն դարձնել, վասնզի այս անգամ Անին լրջորեն վտանգված կերևա. նույնպես շատ փափուկ <է> հայր սուրբին6 դիրքը, գյուղե գյուղ հաղորդակցությունները դժվարացան տեղես մինչև սթանցի գնալը երկյուղալի դարձավ․ չգիտեմ ինչպե՞ս պիտի կրնամ անվտանգ հասնել քաղաք։

Ազնվուհի տիկնոջ7 խորին հարգանքներս կնվիրեմ․ համբույր Գևորգին8 և Վալոդիային։

Մնամ ձեզ միշտ խոնարհ ծառա՝

Թ. Հ. Թորամանյան

Հ. Գ. Նամակս փոշթի խրկելե առաջ լուր առի, որ Անիի վիճակը շատ վատ է։ Այնտեղ եղողները բոլորը փախած են, նույնիսկ