Էջ:Լetter, Toros Toramanyan.djvu/53

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Օհանը գնացած է Արազ գյուղ, ձորն ալ ոչ ոք չիկա, հայր սուրբը բոլորովին մենակ է. այս գիշեր գյուղեն գնացին երկու տղա ընկերանալու համար, սակայն միմիայն այս գիշերվան համար, ուստի շատ կխնդրենք, եթե հնար է շուտափույթ մի կարգադրություն անեք այդ տեղեն, գուցե թանգարանին9 մի փորձանք պատահի. թանգարանին պատճառով միայն մնացած է հայր սուրբը այնտեղ, եթե ոչ ան ալ արդեն մեկնած պիտի ըլլար, ուստի գոնե Ձեր չարաչար աշխատությանց արդյունքը խնայելու համար՝ մի կարգադրություն անեք ապահովելու համար Անին այդ տեսակ չարագործներու ձեռքեն։


Մնամ կրկին հարգանոք՝
Թորամանյան


22. ԹՈՐՈՍ ԹՈՐԱՄԱՆՅԱՆԻՆ

1906, սեպտեմբեր

Սիրելի բարեկամ

պարոն Թորոս,

Շատ ուրախ եմ, որ փողը ստացվել <է> Ձեր անունով՝ Ճեմարանից երկու հարյուր ռուբլի1։ Ես խորհուրդ տվի իսկույն հասցնել Ձեզ Հակոբ Կարանյանի միջնորդությամբ։

Ստացվեց և ցուցակս2 (Անվո հնադարանին), տեսեք բախտս։ Ինչ և իցե ամբողջ հրատարակությանս օրինակները կդնեք թանգարանում, գուցե կծախվի։

Մեկ էլ, մոռացա իմ դեղին բաժակս, դա իմս չէ, մերս է՝ իմս և կնոջս, շատ ենք սիրում և թախանձագին խնդրում եմ ճամփել իմ հասցեով Պետերբուրգը (կփաթաթեք կողովի մեջ ևն). բոլոր ծախս անմիջապես ետ կդարձնեմ։

Ձեր հարգող և սիրող՝
Ն. Մառ