Էջ:Լetter, Toros Toramanyan.djvu/61

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

առանձին հայտարարություն4, որ այս նոյեմբ<եր> ամսի 20-ին տեղի պիտի ունենա տորգը Անիի հողերուն, եթե հաջողիմ ձեռք ձգել այսօր կամ վաղը հայտարարությունը և կամ լրագիրը՝ կխրկեմ Ձեզ առանձին։ Ուստի պետք է փութալ և այս թյուրիմացության առջևը առնել, իմ կարծիքով, այլևս հարկ չի մնար հայր սուրբի5 և այլնի պաշտոնական գրության, և թե արդեն շատ ալ ուշ կմնա։

Գալով հայր սուրբի անապահով դրության մասին, երևի Ձեր քաշած հեռագիրը ոչ մի հետևանք չի ունեցած, որովհետև հայր սուրբը դիմած է նահանգապետին անձամբ ալ, որը միայն խոստացեր է 2—3 հրացանի6 հրաման տալ, ուրիշ ոչինչ․ խեղճ հայր սուրբը որտեղե՞ն կարող էր ճարել այդքան փող, որ կարենար 2—3 հրացանի համար վճարել, այդպես ալ մնաց գործը, ինչպես կերևի հիմա մի քիչ հանդարտած է։

Ղոշավանքեն իջած օրես ի վեր գրեթե զբաղած եմ միայն Գագկաշեն եկեղեցիի վերակազմության գործով և Առաքելոց եկեղեցիի ներքին կողմի հեռանկար (perspectue) պատկերով, այս ամենը, որ պիտի բաղկանան մեկ ֆասատ, մեկ քուբ, մեկ կտոր կոր կամարներու մասերը, մեկ հատակագիծ նախնական վիճակով, մեկ հատակագիծ վերջը ավելցված և փոփոխության ենթարկված մասերով և մեկ տախտակ ալ կապակցություններու շահեկան տեթայլներե Առաքելոցի գավիթով․ 7 կտոր հազիվ հազ առանց շունչ քաշելու կարող եմ հասցնել մինչև դեկտեմբերի վերջը, իմ կարծիքով այս թվեն պակասն ալ նշանակությունը կկորսնցնե և թերի կլինի գիտականորեն բացատրելու համար։ Ձեր գործերը խրկելես հետո միայն պիտի կրնամ աշխատիլ ինձ համար։

Ինչ որ կվերաբերի ջահին7, եթե առաջվընե ինծի գրած լինեիք դեռ Անի կամ Ղոշավանք եղած ժամանակս, ջահը միասին կբերեի հետո և կնկարեի ու կխրկեի․ այժմ չգիտեմ ինչպես անեմ։ Ես սրտանց կփափագիմ, որ Ձեր զեկուցման մեջ կարևոր թերություններ չի լինին։ Եթե Դուք իրավունք կուտաք, ես կգրեմ Միքայել հայր սուրբին, որ այդ ջահը բերե ինձ մոտ և ես թե նկարեմ և թե չափագրելով խրկեմ Ձեզ․ իմ գնալս անհնար է, թե սաստիկ ձյուն ձմեռ է, և թե շատ ժամանակ կկորսվի։

Քիչ մ'ալ իմ մասին պետք է գլխացավանք պատճառեմ, հակառակ կամքիս, որովհետև գիտեմ, որ առանց այն էլ միշտ Ձեր հոգածության ենթարկված եմ․ սակայն գուցե զանազան անհաջողություններ Ձեզ ստիպեցին այդ մասերուն լուռ մնալ, սակայն ես որու կարող եմ դիմել և իմ ցավերիս հասկցնել։ Անցյալ օր պ․ Պերենշտամեն