Էջ:Լetter, Toros Toramanyan.djvu/62

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ալ խնդրեցի, որ առանձնապես Ձեզ հայտնե, թե նյութական շատ տաժանելի դրության եմ մատնված, ոչ մի կոպեկ չեմ կարողացած տուն8 ուղարկել․ պարզ ըսելով այս ձյուն ձմեռներուն անոթի ծարավ կոտորվելու են. ես չի գիտեմ ինչ ճար կարող եք անել, արդյոք Ձեր դիմումները ապարդյո՞ւն անցան։ Անցյալ օր ճարահատ գրեցի մեր բարեկամ պ. Լեոին և պատմեցի դրությունս, հազիվհազ այն ալ կարողացեր էր 25 ռուբլի խրկել ինծի իր նեղ դրութենեն ճարելով, ինչի կծառայե այդ 25 ռուբլու խեղճ գումարը, ես ի՞նքս ապրիմ իմ բազմակողմանի ծախքերովս, թե՞ տունս դրամ հասցնեմ․ վերջապես խոնարհաբար կխնդրեմ, որ մի դարման, մի ճար խորհիք ամենեն առաջ տունս խրկվելիք գումարի մը մասին, հետո ալ ինծի մի համեստ ապրուստ մինչև գարուն։

Մի երկրորդ խնդիր. քեռորդիներուս ճեմարան արձանագրելու գործը9 ինչպե՞ս եղավ, կհուսամ, որ հաջողած եք. ուստի եթե վերջացած է, բարեհաճիք խրկել ինծի անոնց ընդունելության թուղթերը, որ խրկեմ քրոջս ի միամտություն, որովհետև միշտ կհարցնեն նամակով։

Խորին հարգանքներս ազն<վուհի>10 տիկնոջ և ձեզ,

Մնամ խոնարհ ծառա՝
Թորամանյան


26. ՆԻԿՈԼԱՅ ՅԱԿՈՎԼԵՎԻՉ ՄԱՌԻՆ

1906, 9 դեկտեմբերի
Ալեքսանդրապոլ

Մեծահարգ պ. բրոֆեսեոր,

Ստացա ժամանակին Ձեր նամակը, որով կծանուցանեիք ինծի 150 (հարյուր հիսուն) ռուբլի խրկվիլը. շատ շնորհակալ եմ, չորս օր առաջ ստացա հարյուր (100) ռուբլի, որուն վաթսունը անմիջապես փոխադրեցի տունս՝1 գոնե քիչ մը ժամանակ ազատելու համար աղեկտուր նամակներու տպավորութենեն։

Հեռագրատունեն տեղեկացա, որ Ճեմարանն է դարձյալ խըրկողը2, ուստի այսօր սեքրեթար Օլտենպուրկի հասցեով խրկեցի ընկալագիրս։ Շատ փափագելի էր ինծի մի շնորհակալության նամակ գրել Ճեմարանի վարչության՝ ինծի ցույց տված համակրանաց համար։