Էջ:Լetter, Toros Toramanyan.djvu/81

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

28. ԹՈՐՈՍ ԹՈՐԱՄԱՆՅԱՆԻՆ

1907, 19 հունվարի
Ս· Պետերբուրգ

Մեծարգո բարեկամ Թորոս,

Սրտանց շնորհակալ եմ․ ստացա բոլոր նկարներն ու հատակագծերը1։ Զեկուցումս կարդալուց հետո մանրամասն կգրեմ. այսչափ միայն տեղեկություն տալու համար։ Ես հիվանդացա և մինչև այսօր լավ կազդուրված զիս չեմ զգում։ Կինս բարևում է Ձեզ։

Խորին հարգանոք առ Ձեզ՝
Ն. Մառ


29. ԼԵՈԻՆ

1907, 22 հունվարի
Ալեքսանդրապոլ

Ազնիվ բարեկամ,

Ձեզմե բաժնվելես հետո, երկու օր ալ տանս չի կարողացա նստել, տանտիրոջս հիվանդ աղջիկը սենյակիս նախասրահին մեջ բերին պառկեցուցին, և զիս մի կերպ տաժանելի բերդարգելության դատապարտեցին։ Ստիպված էի տանտիրոջս կամքին համեմատ շարժվել, անոր ուզած ատենը ներս մտնել և անոր ուզած ժամանակ դուրս ելլել։ Հազիվ հազ շունչս Կարս առի, տասը օր է, որ այնտեղ էի, երեկ վերադարձա։ Երկու օր ալ Միքայել վարդապետը <ինձ հետ> միասին էր, ինծի հետ վերադարձավ և այժմ ալ ինձ մոտ է, մեկ երկու օրեն կմեկնի դեպի Անի, քանի մը օրեն վերադառնալու համար։