Էջ:Լetter, Toros Toramanyan.djvu/113

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կարելի է համարել անոր առաջնորդությունը, քանի որ նա անկարող է իսկ բոլորովին զանազանել ամեն մի հետք և մնացորդ, կվախնամ, որ թյուրիմացություններ տեղի ունենան առանց Ձեր ներկայության։ Արդ, պարտք համարելով այսքանը Ձեզ իմացնել՝ կթողում Ձեր հայեցողության։

Տեր Խորենը մոռանալով Ձեր հասցեն ակամա ուշացուցած էր Կարսի խոյակին առաքումը2․ Կարս գտնվելուս առթիվ տվի Ձեր հասցեն, որ ուղարկեր, կհուսամ, որ ստացած կլինիք։ Չորս ռուբլի ծախք եղած է։

Երեկ պաշտոնական նամակ մը ստացա Պաքուի Հայոց կուլտուրական միութենեն, որով կառաջարկեին ինձ տեղեկություններ տալ Անիի կամուրջին մնացորդներու դիրքին, կազմին և չափերու մասին, նաև մի նախահաշիվ ծախքերու վերաբերյալ, ես չէի կարող տալ անոնց խնդրածը, քանի որ ինքս ալ տակավին ոչ չափեր եմ և ոչ ալ գծագրեր, այժմ ալ հնարավորություն չիկա մինչև ապրիլ ամիս, քանի որ ձյունը ծածկած է։ Սակայն, եթե հնարավորություն իսկ ունենայի, անոնց փափագը կատարելու՝ դարձյալ չէի կարող, որովհետև ինչպես որ գիտեք, ես բնավ չեմ ուզեր գործ ունենալ մերայնոց հետ և ուղղակի պատասխանատվություն ստանձնել առանց Ձեզ։ Արդ ես Ձեզ կխնդրեմ, որ խնայեք զիս այս դժվարին դրության մեջ իյնալե։ Եթե գործը Ձեր վերին հսկողության հանձնված չէ, և հրահանգներ Ձեզմե չեմ ստանալու, ամենևին չեմ ուզեր քայլ մը իսկ առնել։ Ուստի կխնդրեմ, որ այս մասին ինձի տեղեկություն տաք, որպեսզի ես ըստ այնմ վարվիմ անոնց հետ, եթե կրկնեն դիմումնին3։


Մնամ խորին հարգանոք

Ձեր ծառա՝ Թ. Թորամանյան

43. ԹՈՐՈՍ ԹՈՐԱՄԱՆՅԱՆԻՆ

1907, 25 դեկտեմբերի
Բաքու

Մեծարգո բարեկամ,

Կարծում էի, թե Բաքու ինձ համար ավելի ձեռնատու կլինի նամակներ գրելու, թե այս քաղաքում ես ավելի ազատ կլինիմ, հեռու կենալով սովորական իմ զբաղմունքներից, բայց չեղավ, սովորական