Էջ:Լetter, Toros Toramanyan.djvu/116

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

44. ՆԻԿՈԼԱՅ ՅԱԿՈՎԼԵՎԻՉ ՄԱՌԻՆ

1908, 1 հունվարի
Ալեքսանդրապոլ

Մեծահարգ պ. բրոֆեսեոր,

Ստացա ժամանակին Ձեր Բաքուեն գրած նամակը1։ Բերնով կամ գրչով իմ անհուն շնորհակալությունս հայտնելու համար շատ տկար կգտնեմ ինքզինքս, և այս ոչ թե խրկված դրամին համար, այլ այն ազնիվ հոգածության համար, որ միշտ կտածիք իմ վրա: Բոլոր աշխարհ զիս մոռցեր են արդեն, Դուք միայն կմտածեք իմ մասին։ Ինծի համար անակնկալ էր դրամ ստանալու լուրը, որովհետև սրտանց հավատացած եմ, որ ամեն հնարավոր միջոցներ արդեն ի գործ դրած եք իմ դժբախտ կացությունս բարելավելու համար և չէ հաջողված2 Ձեզի, ուստի ես ալ մի կերպ հաշտված սև ճակատագրիս հետ, սփոփանք և մխիթարություն կգտնեի Ձեր հեղինակավոր և իմ անվանս պատվաբեր հովանավորությամբ, որով անվերջ պաշտպանեցիք զիս՝ հանդեպ ստորին հոգվով զինված վատասիրտ ազգակցացս:

Արդ, այլևս ավելորդ կհամարեի իմ սրտաճմլիկ վիճակս Ձեզ նկարագրել՝ Ձեր զգայուն սրտի վրա նոր ցավեր չավելցնելու համար։ Բայց քանի որ այս վերջին նամակով ինձ վրա պարտք կդնեք ամեն բան շիտակ գրել, անկեղծորեն կպարզեմ դրությունս, կրկին ու կրկին թախանձելով, որ Ձեր կարյաց և իրավասության սահմաններեն դուրս միջոցներու չի դիմեք՝ ինձ օգնելու համար. ես միշտ գոհ եմ Ձեզմե, Ձեր անունը իմ վրա մեծ պատիվ է, և ես միշտ Ձեր տրամադրության տակ պիտի ըլլամ իմ բոլոր կարողությամբս։

Այս ամառ Անիի մեջ Ձեզ հայտնեցի կարծեմ, թե 300 ռուբլիեն ավելի պարտք ունիմ միայն Ալեքսանդրապոլի մեջ, բացի պ. Լեոի