Էջ:Լetter, Toros Toramanyan.djvu/123

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

46. ԹՈՐՈՍ ԹՈՐԱՄԱՆՅԱՆԻՆ

1908, 26 մարտի

Մեծարգո բարեկամ պ. Թորոս,

Շատ ափսոս որ այս հարյուր մ<անեթ>, որ անծանոթ մը՝ պ. Հար<ություն> Կարանյանցի ձեռքով, նվիրել է Հովվի եկեղեցու մասնավոր նորոգման Ձեզ մոտ կամ պ. Կ<արանյան>ցու մոտ չեք պահել Ալ<եքսանդրապո>լում մինչև իմ գալս: Իհարկե շնորհակալություն եմ հայտնում իմ և Անիի ավերակների կողմից, բայց անծանոթ մնալով՝ երևում է մեծահոգի անձնավորությունը չէ ախորժում և շնորհակալություններիս հայտնել։

Ես վստահ էի, թե գնացած եք արդեն Թիֆլիս՝ դարմանվելու և հետո Եր<ևանի> նահանգի ավերակների շրջան։ Նամակ չեմ գրել, որովհետև գրելու բան չունեի։ Ճեմարանի ծոցում Ձեր գործդ1 նույն դանդաղությամբ է գնում, որպիսի հատուկ է բոլոր գործերին այս ահագին (զբաղմունքների ծավալով) հաստատության։ Ես չեմ հասկանում, ինչու ինձանից նամակ չստանալը Ձեր Գյումրիում մնալու պատճառ է դարձել։ Ընդհակառակ, փող ղրկելով՝ ես կարծում էի, թե նա Ձեզ կհասնի, երբ Թիֆլ<իսի> ճամփորդությունից կդառնաք։ Եթե ապահով լինեի, թե Դուք այդքան մնալու եք Ա<լեքսանդրապոլ>ում, նամակ մը կգրեի մի քանի հարցի վերաբերմամբ. օրինակ՝

ա) ինչ արժե պատի շարել<ը> սաժենով (մաքուր շարվածք Անիի պայմանների մեջ), բ) Լայնություն Ախուրյանի կամրջի կից և այլն և այլն։

Հուսով եմ, որ Ձեր աշխատանքների և թղթերի2 փչանալու վախը Ձեզ չէ անհանգստացնում. Ձեր բոլոր թղթեր մաքուր և ապահով կստանաք, երբ այս միշտ հետ գցվող մասնաժողով կգոյանա վերջապես։ Հիմի ես էլ շատ գոհ չեմ, որ այդ բան ձեռնարկեցի, քանի, երևում է, զուր հուզմունքների և մեծ հույսերի պատճառ եմ դարձել։

Խորին հարգանոք առ Ձեզ՝
Ն. Մառ