գրեցեք․ եթե ես տակավին այստեղ ալ լինիմ, շուտով կխրկեն ինծի։
Մնամ խորին հարգանոք՝
48․ ԹՈՐՈՍ ԹՈՐԱՄԱՆՅԱՆԻՆ
Ս․ Պետերբուրգ
Մեծարգո պ․ ճարտարապետ․
Ստացա նամակդ․ ի պատասխան այս երկտողս շտապում եմ գրել Ձեզ՝
1. Պեղումներ մտադիր եմ վերասկսել հունիսի մեկից (կամ մայիսի 31-ից)։ 2. Ձեզ համար առանձին հանձնարարություն ունիմ՝ Տեկորի1 հատակագիծը և ամենակարևոր[1] մասերը կազմել։ Պեղումներ միանգամից չեն կարող պահանջել Ձեր ներկայություն Անիում և գուցե ձեռնտու կհամարեք առաջ Տեկորից պրծնել։ Ես Տեկորը կերթամ Երերույքի2 պեղումներից հետո։
Խնդրում եմ չտարածել լուր, թե երբ եմ գալու։
Ն. Մառ
49. ՆԻԿՈԼԱՅ ՅԱԿՈՎԼԵՎԻՉ ՄԱՌԻՆ
Թիֆլիս
Մեծահարգ պ. բրոֆեսեոր,
Ժամանակին ստացա Ձեր նամակը, պատասխանելու համար կուզեի ըստ Ձեր կամաց ճանապարհվիլ Տեկոր և մեկնումս իմացնել հուսալով, որ կկարողանամ մինչև Ձեր գալը գոնե՝ Ձեզ պետք եղած չափով պատրաստել ինչ որ հարկն էր։ Սակայն դժբախտաբար բժիշկս արգելեց զիս կարճ ժամանակի մը համար ալ, թեև գլխացավս
- ↑ Մանավանդ այն մանրամասնություններ, որ հաստատում են, որ գմբեթ նոր է։