Էջ:Լetter, Toros Toramanyan.djvu/142

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ներսեն նախագավիթի բարձրությունը մինչև կամարի հանգիստը 1,95 է. իսկ լայնությունը դռան մոտ 3,40 է։ Վրայի կամարածածքը ուղիղ կիսաբոլորակ նկատելով, անհրաժեշտ էր 1,95 բարձրության վրա նախագավթի լայնության առնվազն կեսը՝ 170։ Այս հավելումով պիտի հասներ բարձրությունը՝ 195 + 170 = 365։ Այս 365-ը կներկայացնե զուտ դատարկություն նախագավիթին մեջ, մինչև վերնահարկի հատակին հասնելու համար պետք է ավելցնել կամարածածքին թանձրությունը, որն որ սովորաբար 60 կամ 70 է առհասարակ Անիի մեջ. ուստի ընտրելով ապահովագույն թանձրության չափը, հաշվեցի 70 սնթ․, որով եղավ 365 + 70 = 435՝ ամբողջ բարձրություն։ Սակայն նկատելով, որ Անիի մեջ կամարներ հաճախ և մասնավորապես 13-րդ դարու շինությանց մեջ կամարներ առհասարակ ուղիղ կիսաբոլորակներ չեն, այլ տարակետրոն երկու աղեղներե կազմված բարձր, քան կիսաբոլորակի սահմանը, ուստի այս հաշվով հարկ էր այս բարձրությունը ևս ավելցնել կազմված 4,35 բարձրության վրա։ Ուստի համաչափական ուղղությանց հետևելով՝ ավելցուցի 45 սանթիմի տարբերություն մը ևս, որով եղավ գետնահարկի ամբողջ բարձրություն՝ 435 + 45 = 480։

Դռան երկու կողմի ոլորուն սյուներու մնացորդները ցույց կուտային, որ անոնք սրակամար ձևով իրարու միացած են դռան վերևը՝ որոշ բարձրության վրա, ուստի ներսի կողմեն գտնված համաչափական բարձրության չափով սյուներուն երկու կողմի շրջանակները բոլորելես հետո, ոլորուն սյուներու ծայրերը սրակամար աղեղելով միացուցի հորիզոնական անցնող շրջանակամասի ստորին եզերքին։

Այս գետնահարկին մեջ կմնար այժմ իրենց տեղերը զետեղել երկու առյուծները և երկու վիշապները և գտնել ոլորուն աղեղակամարին ներքև, մինչև դռան վերնասեամը գտնվող դատարկության մեջ եղած զարդաքանդակները։

Առյուծներ քանդակված քարերուն վրա՝ աջ ու ձախ, մեկ-մեկ կողմեն կորաձև տաշվածքները ցույց կուտային, որ անոնք հանգչած էին աղեղներու վրա և այդ փորվածքին շոշափելով կանցներ դռան աղեղը։ Կորաձև տաշվածքին ուղիղ գծի մոտենալու չափ թեթև կորությունը ցույց կուտար, որ այդ քարը հանգչած էր դռան աղեղներուն՝ դեպի վեր ուղղված մասին վրա, զգալի կորությունը անցնելե հետո։ Ուստի երբ չափերուն համեմատությամբ վերեն վար իջնող արտաքին շրջանակին և ոլորուն աղեղին մեջ տեղ գտնված միջոցին մեջ պատշաճ չափովը զետեղեցի <վիշապները>, վերի