Էջ:Լetter, Toros Toramanyan.djvu/143

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կողմեն, մինչև շրջանակը այնչափ տեղ բաց մնաց, որչափ որ էր վիշապներ քանդակված քարերու լայնությունը 16—17 սնթ.։ Վիշապները այս մասին վրա զետեղելես առաջ պահ մը մտածեցի, որ թերևս անոնք դրված էին վերնասեամի ճակատին վրա, ուր այժմ սևաթուխ քարերով հարթ կամար եմ ցույց տված հորիզոնական ձևով: Որովհետև երկու վիշապներուն երկայնության չափը պատշաճ էր այդ մասին լայնության, սակայն վիշապներուն տուտերը կմնային ոլորուն սյուներու բոլորակութենեն գոյացած անկյունին ետևը, ինչ որ քիչ մը անհաճո երևույթ պիտի ստանար: Բացի այդ, քարին տաշվածքը ցույց կուտար, որ պատի մեջ կանոնավորապես իբրև քար հյուսելու տաշվածքն ուներ, մինչդեռ նույն ձևով դրվելու համար տեղ չիկար վերնասեամին վրա և կամ զայն կրած ըլլալու ձևով տաշված վերնասեամի կտոր բնավ չիկար, ինչպես որ կա առաջին հարկի պատուհանին վերնասեամի կտորը: Այժմյան զետեղած տեղս պատշաճ սեպելեն հետո կմնա մի ենթադրություն. թերևս ոլորուն սյուներուն միացյալ սրակամարը ավելի ցած ըլլար. քան ինչ որ կա այժմ և երկու վիշապներուն գլխուն մեջտեղ գտնվեր մի ուրիշ կենդանաքանդակ, ինչպես պարիսպներուն բուրգերուն վրա: Բայց քանի որ այդ ենթադրությունս հաստատող ոչ մի հետք չեմ գտած, ատոր համար ալ կամարը բարձրացուցի մինչև շրջանակին ստորին եզերքը, քանի որ այդ բարձրացումով ալ հազիվ կստացվեր ներդաշնակ համաչափություն։

Ոլորուն աղեղեն ձևացած դատարկության մեջ, մինչև դռան վերնասեամի շարքը հինգ թևով աստղերր շարված ըլլալուն ապացույց եղավ այն մի քարը, որ նախքան պեղումները սկսելը ինկած էր այնտեղ և ուներ վրան փորվածք աստղաձևի, նույն քարը մեկ անգամ Ձեզ ցույց տված եմ վրան կա բարձր ցցված այս ձևով տարանկյունի քառակուսի մը, որ համապատասխան է 8 թևով աստղերու միացման մեջ թողված դատարկության և ճիշտ նույնչափով, ինչ չափերով որ կան առանձին գտնվածները: Այս տարանկյունիին անմիջապես տակը գտնված 10 սնթ. լայնությամբ, շրթունքին տակի մասն ալ տաշված ու հղկված է, որն որ ցույց կուտա, թե սա պատուհանին վերնասեամը եղեր է՝ միակտուր կամ միացյալ ձևով դրված, ինչպես ուրիշ երկու երեք հատ գտած եք կիսաբոլորակ կամ քառակուսի ատամներով իրարու հեռուցված. ինչպես որ ալ դրված ըլլար միակտուր կամ մեկե ավելի կտորներով,