Էջ:Լetter, Toros Toramanyan.djvu/148

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


59. ԳԱՐԵԳԻՆ ՀՈՎՍԵՓՅԱՆԻՆ

1909, 11 հունվարի
Ալեքսանդրապոլ

Արժ<անապատիվ> Հայր Գարեգին,

Ներեցեք, որ խոստումս անմիջապես չի կարողացա կատարել, որովհետև «Ախուրյանի»1 խմբագրատան մեջ տոներու պատճառավ հնարավոր չեղավ հին թիվեր փնտրել, ստիպվեցա սպասել մինչև այսօր, անձամբ փնտրեցի, բայց հազիվ կարողացա գտնել վեց օրինակ, որոնք ծրարված կխրկեմ Ձեզ։ Կպակսեն 1907 թվականի 46, 47, 63 թվերը։ Եթե չեմ սխալվեր սույն երեք թիվերեն մեկուն միայն բովանդակությունը պեղումներու կվերաբերի2, մնացյալներեն մեկուն մեջ Ղոշավանքի սրահներու թանգարանի վերածելու առաջարկս է3 և մյուսին (63 թիվը) մեջ գրած եմ Սաքսոնիո իշխանին4 Անի այցելությունը5 «Մոտեռնին»6 մեջ գրածին թարգմանությունովը մեկտեղ։ Թերևս այս բաներն ալ կհետաքրքրեն Ձեզ, սակայն դժբախտաբար խմբագրատան մեջ ալ չիկար, կհետամտիմ դարձյալ, եթե մասնավորներու մոտ գտնեմ, կառնեմ և կխրկեմ։

«Հուշարարի»7 անցյալ տարվան երկար հոդվածս8 կարծեմ ունիք, որ կվերաբերի միմիայն Գագկաշեն ս. Գրիգորի, իսկ այս տարվանը, որ պալատի մասին է (6—7 թիվ)9, գրեցի Թիֆլիս, որ խրկեն ինծի և ես ալ՝ Ձեզի։ Դեռ մինչև այսօրս չեմ ստացած։ Եթե նախորդ տարվանն ալ չունիք և կարևոր է, կխնդրեմ իմացնեք բերել կուտամ, թեև չեմ հիշեր, թե ո՞ր թիվերուն մեջն է, միայն գիտեմ, որ երկու թիվի մեջ գրված է և տրված է նաև վերակազմության պատկերները։

«Մշակի»10 մեջ գրած եմ 1905 հունիս 18 և 30 թիվերուն11 մեջ. սակայն կցավիմ որ հնարավորություն չունիմ Ձեզ օգտակար ըլլալու