Էջ:Լetter, Toros Toramanyan.djvu/178

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

սուղ էջերուն մեջ հոդվածիս3 հյուրընկալության համար եղած զոհողությունը՝ քանի մը օր առաջ մասնավոր նամակով մը հայտնեցի իմ ջերմագին շնորհակալություններս։

Բայց միանգամայն անհասկանալի և շատ զարմանալի է այն խոսքը, թե «ավելի մոտ եմ եղել այն շրջաններին, որոնք թշնամական դիրք են ունեցել «Մշակ»-ի վերաբերմամբ», այս խոսքով Ձեր ընթերցողներ բնականաբար իրավունք ունին համոզվելու, որ ես ալ կպատկանիմ Ձեր թշնամի բանակին։

Չեմ ուզեր ենթադրություններով ղեկավարվիլ, որովհետև ենթադրությունները և կարծիքները հաճախ մարդ կմոլորեցնեն և ճշմարտությունը կաղավաղեն։ Սակայն, երբ ես Ձեր թշնամի շրջանեն ոչ մի ծանոթ չունեմ, բացի Լեոեն, հետևաբար կկարծեմ, որ նույն խոսքով ակնարկած է Լեոն, որուն հետ մինչև այսօր մոտ եմ և սրտանց կհարգեմ զայն, որովհետև իմ վեց տարվան չարքաշ պանդխտությանս միջոցին այդ մարդը միակը եղավ, որ միշտ հետաքրքրված ինձմով և իմ գործերով, անընդհատ մխիթարեց ու քաջալերեց զիս թե նյութապես և թե՛ բարոյապես, ուստի կարծեմ Դուք ալ շատ բնական պետք է գտնեք, որ ես ալ իբրև մարդ, փոխարեն պարտական եմ հարգանք և երախտագիտություն։

Բայց թե այդ պարտավորյալ հարգանքես հետևցնել, որ ես, սեփական դատողություններԵ և համոզումներԵ զուրկ, կուրորեն հպատակվող եմ ուրիշներու քմահաճույքին, և հրապարակավ հայտարարել զիս իբրև կուսակցական4 մարդ, բոլորովին անտեղի և անպատվաբեր է ինձ համար, և անհամապատասխան Ձեզմե ակնկալված ողջմտության։

Լեոի հետ մինչև այսօր մոտիկ մնալով կարծեմ ոչ մի թշնամական վերաբերմունքի ապացույց չեմ տված դեպի «Մշակ»-ը։ Եթե ճնշող պատճառներով «Մշակ»-ի ուղղակի բաժանորդ չեմ եղած, սակայն իմ ընթերցանությանս համար հաճելի միակ օրագիրը «Մշակ»-ը եղած է, որովհետև անհատականություններե հեռու սկզբունքով համակրած եմ անոր ուղղությունը։

Եթե Դուք ազնիվ խոսքի կհավատաք, համոզվեցեք, որ թեև ինծի ծանոթ է Ձեր և Լեոի մեջ բացված անմերձենալի անջրպետը, բայց ամենևին չեմ հետաքրքրված անոր պատճառներով։

«Մշակ»-ի շրջանեն հեռու մնալուս միակ պատճառն այն է, ոը ես ալ անոր կողմանե անտարբերության մոտենալու չափ թույլ հետաքրքրություն եմ տեսած դեպի իմ աշխատություններս, հետևաբար զանազան փափկանկատություններ զիս կպարտավորեին միշտ