Էջ:Լetter, Toros Toramanyan.djvu/180

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Կխնդրեմ, որ բարեհաճիք շնորհակալություններս հայտնել պ. Օրպելիի, որ արձագանք հանդիսացած էր Լեոնտիեվի կոչին3, և շատ արդարացի կերպով հերքած էր ինձ համար ևս անախորժ մի սխալ։ Անշուշտ նա ոևէ կասկած չէր կարող ունենալ իմ վրա, քանի որ իմ վայելած աջակցություններս պարծանքով հիշատակած եմ ամեն տեղ, և ինձմե ներշնչված ոմանք ալ հրապարակավ հայտարարած են մամուլի միջոցավ. Լեոնտիեվի երեսը չեմ տեսած երկու տարիեն իվեր, և անոր հոդվածն ալ անակնկալ էր ինձ համար։

Պ. Օրպելիի հոդվածին4 մեջ, եթե չի նախատեսված և կամ չի տրամաբանված կետ մը կար, այն ալ, զիս ինծի անծանոթ անձերս և հաստատություններու երախտագիտության հրավիրելն էր, մինչդեռ ընդհակառակը իմ դիմացս տեսեր եմ միշտ, անձիս և գործունէությանս իրականապես հոգածու մի մարդ միայն, որուն վեհանձն ձեռներեցության և օրինակելի աջակցության կպարտիմ ամեն բան, և այդ մարդը <է> պրոֆ. Մառը, այսինքն Դուք եք միայն։ Ուստի պ. Օրպելի ինծի շատ մեծ պատիվ ըրած պիտի ըլլար, եթե գրեր, թե այդ բոլոր ինծի տրված միջոցներու և օգնություններու աղբյուրը պրոֆ․ Մառն էր։

Իհարկե բացառություն են անոնք, որոնք օրինական միջոցներով զիս պատված են ուղղակի իմ անվան փոխադրելով և փոխարեն ինձմե բնկալագիր ստանալով, որպիսիք են՝ եկեղ<եցական> խորհուրդ5 , Գիտ<ության> ճեմարան ևն ևն, թեև իմ դատողությամբ այս վերջիններն ալ իմ ընդհանրապես շնորհապարտութենես պետք է որ մի արժանավոր բաժին հանեն այն անձին, որնոր հեղինակավոր և ներգործական դեր կատարեր է իմ գտած աջակցության մեջ։

Ինչ կվերաբերի Եկեղ<եցական> խորհուրդե և ուրիշ Կովկասյան հաստատություններե ունենալիք ակնկալություններուս, բնական է որ պ. Օրպելի պիտի սխալվեր, քանի որ նա տեղյակ չէր 1907 դեկտ<տեմբեր> ամսին եկեղ<եցական> խորհուրդի գրած նամակես, և նույն տարին Բաքուի Կուլտ<ուրական> միության ինձ աջակցելու համար ըրած առաջարկին փոխարեն տված վճռական պատասխանիս. գուցե հպարտ եմ կամ հոգեկան հիվանդ, բայց ի՞նչ ընեմ, որ այսպես եմ, չեմ կարող համբուրել շնորհատու այն ձեռքերը, որոնք արհամարանքով ու նախատինքով կերկննան դեպի զիս։

Ընդունեցեք խորին հարգանքներս՝

Ձեր ծառա Թ. Թորամանյան