Էջ:Լetter, Toros Toramanyan.djvu/183

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


71. ԱՏՐՊԵՏԻՆ

1909, 15 հուլիսի
Անի

Հարգելի բարեկամ,

Այսօր հասա Անի և առիթեն օգտվելով կգրեմ այս նամակս շտապով, վաղը կամ մյուս օր կերթամ Ղոզլուճա (Բագնայր)1. թերևս 10—15 օր մնամ այնտեղ, Անիի վանահոր միջոցավ նամակներ շուտով կհասնին ինծի այնտեղ՝ անկորուստ։

Բեշքիլիսեեն գրած նամակս անշուշտ ստացաք, թախանձանոք կխնդրեմ, որ Ձեր անկեղծ բարեկամական սրտին վրա թող անախորժ տպավորություն չի թողու այսօր, քանի որ նորանոր կսկծեցուցիչ և մեկ խոսքով վերին աստիճան հուսահատեցուցիչ լուրեր ստացեր եմ, ամեն ակնկալություն մեկդի թողած՝ ինքզինքս մթության ու անհայտության մեջ կորսնցնելե զատ, ոչ մի բանի վրա չեմ մտածեր։ Ունեցածս մինչև վերջին կոպեկս իր նպատակին պիտի ծախսեմ և աշխատիմ ի հանդարտության մտքիս ու խղճիս, ու այնուհետև այլևս դադար տամ խոնջած մտքիս ու մարմնույս։

Պետք էր մի օր մոտս լինեիք և ես բանալով սրտիս վրա բացված նորանոր ցավեր ու խորունկ վերքեր, այն ատեն Դուք իսկապես պիտի ըսեիք, թե հրաշք է, որ կապրիմ։ Ինչևիցէ առայժմ թող մնան ամեն ինչ. օր մը թերևս բախտ կունենանք զիրար անձամբ ողջագուրելու, այն ատեն վստահ եմ, որ չեք թողուք զիս Ձեր քաղցր մխիթարութեններեն զրկված․ ես ոչինչի կարոտ չեմ, բացի ազնիվ խոսքե և ազնիվ զգացումե։ Եվ այս առթիվ չեմ մոռնար նաև թախանձագին խնդրել, որ ըստ կարելույն աշխատիք այն ազնիվ երիտասարդին պ. Գ. Կոստանյանցի ցավը մեղմացնել ինձ դեմ. եթե ունեցած է։ Անհնար էր ընդունել այդ գումարը իմ կողմե, սակայն անհնար է նաև մոռնալ անոր անգնահատելի բարեկամությունը դեպի գործս։ Ոչ Դուք և ոչ նա երբեք պահմˈ իսկ չի կասկածիք, թե նորանոր հաջողություններու ակնկալությամբ կդիմեմ Ձեր երկուքին ալ ներողությանը, ոչ երբեք, անեծք ինծի, եթե այդպես բան մտածեմ, լրջորեն պարտք կդնեմ Ձեր վրա, որ ոչ մի քայլ չընեք գործիս հաջողության համար մինչ իմ աշխատությանցս բարեխղճությունը կասկածի տակ է դրված, և չի դատապարտեք զիս այնքան ատեն, որ մի մեծ ճշմարտության լույս օր մը ուշ կամ կանուխ ամեն արդարություն երևան բերե, հետո ըստ արժանվույն