Էջ:Լetter, Toros Toramanyan.djvu/186

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հառաջ պիտի բերե իմ Տեկորի աշխատությանս մեջ։ Որչա՞փ կլիներ, եթե պատուհաններուն մեջեն չափեիք։

Կցավիմ, որ Ձեզ ապավինած Ստչիկովսկիի գրքին անունը վեր չեմ առած. Դուք տեսաք Անիի մեջ, բոլոր ասորական եկեղեցիներու ուսումնասիրություն էր և բազմաթիվ հատակագծեր ունի իր մեջ ասորական եկեղեցիներու, ես ինքս կուզեմ մի օրինակ ինձ համար ունենալ, շարունակ պետք է ինծի, ուստի շատ կխնդրեմ, որչափ որ հնար է շուտով հաճեք գրել և բերել տալ։

Հատկապես կխնդրեմ, որ լավ քննեք Հռիփսիմեի չորս կողմի խորշերը՝ թե արդյոք անոնք շենքի նախնական շինության հե՞տ շինված են, թե՞ հետո է սարքված վրան։ Դժբախտաբար ես այդտեղ եղած ժամանակս չունեի անոնց մասին առանձին հետազոտություն և չի քննեցի: Նաև այս անգամ շնորհ բերեք ինծի իմացնելու նաև, թե Ավանի և Հաճի-ղարայի եկեղեցիներն ալ ունի՞ն խորշեր թե՞ ոչ։

Բացի Հռիփսիմեեն նաև Գայիյանեն արժե առանձնապես հետազոտել իբրև 7-րդ դարու տիպի օրիժինալ եկեղեցիներ՝ յուրաքանչյուրը իր տեսակին մեջ. ասոնցմե հետո շինվածները հետևողություններ կերևին ինծի։ Ի սրտե կցանկամ, որ շուտով հրատարակությունը հաջողիք. շատ կարևոր են։

Ինձ հայտնի չէր պ. Պոլտորացկիին Ձեզ մոտ լինելը, խնդրեմ շնորհ բերել հարգանքի ողջույններս տալ անոր. կարողություն և հաջողություն կմաղթեմ։

Մնամ խորին հարգանոք

Ձերդ Թ. Թորամանյան

Հասցես՝ А. Каранянц, Алсксапдраполь (հանձնել ճարտարապետին)։

74. ԳԱՐԵԳԻՆ ՀՈՎՍԵՓՅԱՆԻՆ

1909, 19 դեկտեմբերի
Ալեքսանդրապոլ

Արժ<անապատիվ> հայր Գարեգին,

Ներեցեք, որ կրկին անգամ Ձեզ նեղություն պատճառեցի. իհարկե Դուք կարող եք ըմբռնել իմ դրությունը. մոլեգին հետաքրքրությամբ