Էջ:Լetter, Toros Toramanyan.djvu/199

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Անհամբեր կսպասեի Տեկորի աշխատությանս2 մասին լսել Ձեր կարծիքը, երևի շատ չուշանար այդ բախտավորությունս։ Սակայն այս առթիվ պարտավոր եմ հայտնել Ձեզ մի կարևոր բան, որը թերևս Ձեզ շփոթեցնե։

Անտարակույս կարդացած կլինիք «Հորիզոն»-ի3 մեջ, որ Կարանյանց պ. Հարությունը յուր հանգուցյալ կնոջ հիշատակին ցանկություն հայտներ էր Տեկորի աշխատությանս տպագրության ծախքը հոգալ։ Պետք է գիտնալ, որ Կարանյան եղբայրներ այդ որոշումը տված են առանց կանխավ իմ կարծիքս կամ հավանությունս ստանալու։ Հետո ալ, եթե ես անոնց բաղձանքը չեմ մերժած, պատճառն այն է, որ բնավ հույս չունեի, թե Դուք այս անգամ ալ հանձն պիտի առնեք վերստին բարերարել զիս այդ աշխատությունս ռուսերեն4 թարգմանաբար հրատարակելու անգնահատելի բարեհաճությամբ։

Արդ այժմ Ձեզ կհայտնեմ, որ իմ բոլոր սրտով ցանկությունս է անոր նախապես ռուսերեն հրատարակվելը, և Դուք այդ աշխատությանս հետ կարող եք վարվել այնպես, ինչպես Ձեր սիրտը կուզե։ Հետո կարելի է հայերեն բնագրին հրատարակությունը նվիրել անոնց ցանկության։ Եթե այս ալ չի լինի, պ. Կարանյանցներ համաձայն են ըստ ամենայնի, որ ես մի ուրիշ աշխատություն նվիրեմ փոխանակ Տեկորի, և արդեն ձեռքս սկսված կա երկու աշխատություն, որ<ո>նք կվերջանան հառաջիկա արշավանքես5 անմիջապես հետո։

Կխնդրեմ ընդունեցեք ի բոլոր սրտե խոնարհ հարգանքներս

Ձեր ծառա Թ. Թորամանյան

80. ԵՐՎԱՆԴ ԼԱԼԱՅԱՆԻՆ

1910, 4 մարտի
Ալեքսանդրապոլ

Մեծարգո բարեկամ պ. Ե. Լալայանց։

Ստացա Ձեր բաց նամակը, գիտնալով «Ազգ<ագարական> հանդես»-ի1 համեստ միջոցները ամենևին չէի ուզեր նյութապես ծանրանալ անոր վրա. իմ ցանկությունս էր անոր2 կարդացվելը: Եթե առանձին հրատարակեի ծախքը ծածկելեն ավելի ոչ մի ակընկալություն չունեի, բայց քանի որ Ձեր ցանկությունն է զիս լիովին վարձատրել, փոխարեն ինծի կմնա ջերմապես շնորհակալություններս հայտնել։