Էջ:Լetter, Toros Toramanyan.djvu/207

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

են առանց իմ անվան, որոնք եթե կարելի է ըսել, իմ գյուտերուս շուրջը կդառնան և իմ անտանելի զրկանքներով կատարած ջանքերուս արդյունքն են։ Ահա այս պարագան զիս վրդովեցուց, բայց արդեն ուշ է, կցանկայի, որ եթե ոչ առաջ, գոնե միաժամանակ լույս տեսներ։ Միայն կմնա Ձեզ խնդրել, որ եթե հոդվածիս ներքև ես թվական չեմ դրած, կամ գրեք Ձեր ստացած թվականը և կամ իբրև ծանոթություն դնեք Ձեր ստացած տարին և ամսաթիվը, միևնույն ատեն հրատարակության ուշանալուն պատճառը. գոնե այսպեսով քիչ մը պահած կըլլամ իրավունքս։

Հավանականաբար ես կմնամ այստեղ այս ձմեռ և հյուր եմ Գարեգին վ. Հովսեփյանի՝ Հռիփսիմեի վանքին մեջ5։ Պիտի աշխատիմ այս ձմեռ Զվարթնոց եկեղեցիի և անոր ընդօրինակություն Անիի Գագկաշեն ս. Գրիգորի մանրամասն ուսումնասիրությունը պատրաստելու՝ գարնան հրատարակության տալու համար։ Գործը շատ կարևոր է և բավականին ընդարձակ, եթե հաջողիմ անոր ալ տպագրությունը (գոնե պատկերներուն) Փարիզի մեջ ընել տալ: Հույս կա առայժմ մեկենասի, եթե չի դրժեն:

Առառավելն տասը օրեն կգրեմ Ձեզ Ալեքսանդրապոլեն ստացած պատասխանին մասին և Դուք այն ատեն հանգիստ սրտով հառաջ կտանիք հրատարակության գործը։ Այսուհետև որոշ հասցես է՝ «Էջմիածին, Հռիփսիմե, ճարտարապետ Թ. Թորամանյան, Գարեգին վրդ. Հովսեփյանի միջոցավ»։

Մնամ խորին հարգանոք
Թ. Թորամանյան

86․ ՆԻԿՈԼԱՅ ՅԱԿՈՎԼԵՎԻՉ ՄԱՌԻՆ

1910, 2 նոյեմբերի
Էջմիածին—ս. Հոիփսիմե

Մեծահարգ տեր,

Հաստատված հայր Գարեգինի մոտ Հռիփսիմեի վանքում ձեռնարկած եմ Զվարթնոցի և Անիի Գագկաշեն ս. Գրիգորի հրատարակելիք ուսումնասիրությանս պատրաստության, ուստի խոնարհաբար խնդրում եմ շնորհ բերել Ձեզ խնդրածս նյութերը ուղարկել գրավոր և թե նկարված, հայր Գարեգինի հասցեի միջոցավ։